Երեկ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի քննարկումն ընդհատվել էր Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանին հարցեր տալու փուլում:
Այսօր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Ա. Առաքելյանին ուղղեց մի շարք հարցեր՝ այդ թվում նրան հետաքրքրում էր նաև հակակոռուպցիոն միջոցառումների վերաբերյալ հարցը. «Բոլորը այն մտքին են, որ ճանապարհաշինարարության հետ կապված վարկային ծրագրերի իրականացման ժամանակ ատկատներն ու կոռուպցիոն ռիսկերը մեծ են, ինչպե՞ս եք պայքարելու այդ ռիսկերի դեմ»:
Մանրամասները տեսանյութում: