ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն ձգտում են ունենալ ծրագրային հիմքի վրա համագործակցություն, սակայն կողմերը խուսափում են կոլիցիա անվանել իրենց համագործակցությունը: «Կոալիցիան բոբո չէ, վատ տերմին չէ, քաղաքագիտական տերմին է, բայց պետք է լինի կոալիցիա, որ մենք խոսենք կոալիցիայի մասին: Կան համագործակցության նաև այլ ձևաչափեր, ուստի այս պահին նման եզրույթ չենք օգտագործում, օգտագործում ենք ավելի լայն, ավելի ընդգրկուն համագործակցություն եզրույթը, որն ավելի հավանական է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ քննարկումները շարունակվում են, և դաշնակցականները որտեղ որ ամենաօգտակարը կլինեն, այնտեղ էլ կաշխատեն, այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ լինի ընդհանուր ծրագիր, ընդհանուր տեսլական և ընդհանուր միտում խնդիրները լուծելու համար:
Է. Շարմազանովը մնում է իր կարծիքին, ըստ նրա՝ ՀՀԿ-ն ամենամեծ վստահություն ունեցող քաղքական ուժն է, որն ունի նաև անելիքներ ու թերություններ. «Բացարձակ հեղինակություն միայն Արարիչն է, միայն նրա Որդին է…»,- նշեց Է. Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում: