Հետազոտողները պարզել են, որ խոհանոցում խառնաշփոթը կանանց ստիպում է ավելի շատ ուտել, հայտնում է gazeta.ru-ն:
Փորձին մասնակցել է 101 կին: Կանանց մի մասին տեղավորել են կատարյալ հավաքված խոհանոցում, իսկ մյուսին` թափթփված: Նրանց խնդրել են այնտեղ սպասել: Երկու խոհանոցներում էլ սեղանի վրա եղել են թխվածքներ և բանջարեղեն: Յուրաքանչյուր մասնակից այնտեղ է գտնվել 10 րոպե:
Պարզվել է, որ սպասելու ընթացքում թափթված խոհանոցներում գտնվող կանայք ավելի շատ են կերել` առավելությունը տալով թխվածքներին, այլ ոչ թե բանջարեղենին: Միջին հաշվով հավաքված խոհանոցում գտնվող կանայք 65 կալորիա քիչ են ձեռք բերել, քան թափթփված խոհանոցում գտնվողները:
Այսպիսով, գիտնականները խորհուրդ են տալիս բոլորին, ովքեր ցանկանում են նիհարել, խոհանոցում կարգ ու կանոն հաստատել: