Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը Ազգային ժողովում Հայաստանի այսօրվա գների վիճակի մասին հարց բարձրացրեց:
«ՀՀ-ում բոլոր դիտարկումներով գները չեն իջնում, այլ բարձրանում են»,-ասաց նա և օրինակ բերեց Ռուսաստանը՝ նշելով, որ այնտեղ 20 հիմնական ապրանքատեսակների գները իջել են, Վրաստանում գների իջեցման միտումները հստակ են, և բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանից գնում են Վրաստանից առևտուր անելու: