ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց նոր Սահմանադրության դրույթների հետ կապված՝ կառավարության հրաժարականի մասին: Ըստ պատգամավորի հիմա կառավարության հրաժարականը կապվում է ԱԺ-ի կողմից ընտրվող նախագահի հետ, դա ի՞նչ է նշանակում՝ հետաքրքրվում է Ջհանգիրյանը: