Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե դաբաղ հիվանդությունը երբ և ինչպես առաջացավ ու որքանով է այն վտանգավոր մարդկանց համար:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ Դաբաղը վտանգավոր է միայն կենդանիների համար ու մարդը չի վարակվում դրանով: