Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Սպասում ենք ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ Բեռլինի կոնկրետ քայլերին. Ուվե Հալբախ

Գերմանիան հայտարարել է, որ մտադիր է ակտիվացնել տարածաշրջանային կոնֆլիկտների, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝ որպես ԵԱՀԿ նախագահող պետություն: Նախագահությունը ստանձնելու արարողության ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը հայտարարել է, որ իրենք ցանկանում են ԵԱՀԿ տարածաշրջանում երկարաժամկետ հեռանկարում հասնել անվտանգության և խաղաղության ու ամրապնդել են ԵԱՀԿ հնարավորությունները՝ հակամարտությունները լուծելու համար: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ նախարարն ասել է, որ Գերմանիան աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ակտիվացնելու է հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բեռլինի Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը: Ըստ նրա՝ Գերմանիան մինչ օրս չի ունեցել իր մասնավոր մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, բայց այդ պասիվ դերակատարությունը կարող է փոխվել ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությամբ:

Պարոն Հալբախ, Գերմանիան, Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ակտիվացնելու և նոր էսկալացիան կանխելու համար:

– ԵԱՀԿ նախագահության համատեքստում Գերմանիայի հիմնական մոտեցումը հակամարտության կարգավորմանը ընդհանուր հանձնառությունն է՝ լուծելու ԵԱՀԿ տարածաշրջանի ձգձգված կոնֆլիկտները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի վաղեմի հակամարտությունը: Արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիան առավելագույնս օգտագործելու է ԵԱՀԿ-ի ներկայիս բանակցային ձևաչափերն ու մեխանիզմները այս հակամարտությունը լուծելու համար՝ առանց նշելու կոնկրետ նոր քայլեր, որոնք պիտի ակտիվացնեն խաղաղության գործընթացն ու կանխեն նոր էսկալացիան:

– Որքանո՞վ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջնահերթություն Գերմանիայի համար՝ որպես Եվրամիության առաջատար երկիր:

– Այս հակամարտությունը մինչ օրս սահմանափակ դեր է խաղացել Եվրամիության համար, որն ակնարկում էր այն փաստը, որ հիմնական միջնորդը ԵԱՀԿ-ն է: Գերմանիան մեծացրել է իր ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա այս կազմակերպությունում իր նախագահության կապակցությամբ:

– Կարծում եք՝ Գերմանիան կներգրավվի՞ Մինսկի խմբի գործընթացում:

– Գերմանիան արդեն իսկ Մինսկի խմբի անդամ է, բայց նա չի առաջադրել իր մասնավոր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Սկսած 1997 թվականից՝ Մինսկի խմբի հիմնական խաղացողները եռանախագահներն են՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այս պասիվ դերակատարությունն այժմ կարող է փոխվել ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությամբ: Բայց ինչպես արդեն ասացի՝ մենք դեռևս սպասում ենք, որ Բեռլինը կոնկրետ նշի, թե մասնավորապես ի՞նչ նոր քայլեր են արվելու:

 – Իսկ ընդհանրապես ի՞նչ շահեր ունի Բեռլինը մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, քաղաքական, տնտեսական և հատկապես էներգետիկ առումով:

– Գերմանիան, որպես Եվրամիության ծանրքաշային, Հարավային Կովկասում եվրոպական մոտեցումն առաջ տանողն է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում:

– Մենք գիտենք, որ Գերմանիան ժամանակին բավական ազդեցիկ է եղել Կովկասում, հատկապես սերտ հարաբերություններ է ունեցել Վրաստանի հետ:  Ինչո՞ւ նա այդքան ակտիվ չէ հիմա:

– Պատճառներից մեկն այն փաստն է, որ Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի ունեցել աշխարհաքաղաքական խաղացող դառնալու նկրտում: Նա խուսափում էր հատուկ տարածաշրջաններում տեղի ունեցող «Մեծ խաղերից» կամ «Նոր մեծ խաղերից»: Այս պիտակները կրկին հայտնվեցին Խորհրդային Միության փլուզումից հետո և կիրառվեցին Կովկասում և Կենտրոնական Ասիայում միջազգային զարգացումների պարագայում: Գերմանիայի մոտեցումը Հարավային Կովկասին նախ «աշխարհաքաղաքականապես» զսպված էր, իսկ հետո այն դրվեց այս տարածաշրջանի հանդեպ Եվրամիության ավելի լայն մոտեցման հիմքում:

– Ինչպե՞ս իրադարձությունները կզարգանան շփման գծում այս տարի: Դուք սպասո՞ւմ եք նոր, ավելի վտանգավոր բախումներ, էսկալացիա՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանում այսօր ստեղծված իրադրությունը:

– Հարավային Կովկասի հակամարտությունները կոչվել են «սառած կոնֆլիկտներ»: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ մենք չպետք է հույսը դնենք դրանց «սառած» լինելու վրա: Եվ սա վերաբերում է հատկապես Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի շուրջ, որտեղ իրավիճակը շփման գծում, սկսած 2014թ. ամռանից, նույնիսկ ավելի լարված է, քան նախկինում: Լարվածության աճն ուղեկցվում է երկու երկրներում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամերով: Հատկապես մտահոգիչ է ներկայիս իրադրությունը Ադրբեջանում: Այս թեմայով ամենավերջին հոդվածները կոչվում էին «Ադրբեջան-2016. բոլոր նախադրյալները կատարյալ փոթորկի համար» (Թոմաս դը Վաալ), կամ՝ «Ադրբեջան. ժողովրդի զայրույթը» (Ալեքսանդրա Յարոշևիչ): Նման զարգացումները միջազգային հանրությանը ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել այս չլուծված հակամարտության վրա՝ չնայած Մերձավոր Արևելքում զարգացող դրամատիկ իրադարձություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում