Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Նախկին փոխնախարարը չի բացառում, որ կանդամակցի «Հանրապետական» կուսակցությանը

«Ես իմ ամբողջ կյանքում անկուսակցական եմ եղել, բայց ունեմ որոշակի գաղափարական հիմքեր, քաղաքագիտական մտքեր, ունեմ իմ փիլիսոփայությունը, արժեքային համակարգը եւ եթե անցնեմ հրապարակային քաղաքական գործունեության, այդ մասին կանխավ կխոսեմ»:
Այս մասին մեզ հետ զրույցում նշեց երեկ հրաժարական ներկայացրած առողջապահության արդեն նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը` չբացառելով, որ ապագայում կանդամակցի «Հանրապետական» կուսակցությանը:
– Նոյեմբերի 4-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատության ենթարկեց ԿԳՆ-ին եւ ԱՆ-ին: Որքանո՞վ են այդ սուր քննադատությունները շաղկապված ձեր հրաժարականի հետ:
– Ես շաղկապում չեմ տեսնում: Իմ հրաժարականը պայմանավորված էր այսօրվա աշխատանքային իրավիճակով եւ պայմաններով, ինչպես նաեւ իմ եւ նախարարի աշխատանքի անհամատեղելիությամբ: Նախարարի հետ մենք անհամատեղելի ենք ընդհանրապես մեր գաղափարներով, մեր մոտեցումներով, աշխատանքի ոճով եւ այլն: Այս հրաժարականը տարիների ընթացքում մեր համատեղ աշխատանքի արդյունքն էր, ես այլեւս անընդունելի եւ անտանելի եմ համարում այս պայմաններում աշխատանքը, հետեւաբար դիմել եմ վարչապետին, որ ինձ ազատի աշխատանքից:
– Դուք նշում եք, որ հրաժարականի պատճառը եղել է նախարարի հետ ձեր համատեղ աշխատանքի անհամատեղելիությունը, որը նույնիսկ անտանելի աստիճանի է հասել: Կարո՞ղ եք նշել, թե կոնկրետ ո՞րն է եղել ձեր համատեղ աշխատանքի անհամատեղելիության պատճառը:
– Ո՛չ: Դրանք արմատապես տարբեր գաղափարական մոտեցումներ են առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ: Ընդամենը դա կարող եմ ասել եւ ոչինչ ավելին:
– Իսկ կիսո՞ւմ եք վարչապետի այն կարծիքը, որ առողջապահության համակարգը կոռումպացված է:
– Ես չեմ ցանկանում մեկնաբանել վարչապետի խոսքերը, բայց եթե վարչապետը նման հայտարարություն է արել, ուրեմն հիմքեր ունեցել է:
– Շատերը կարծում են, որ այս ամենը կազմակերպված էր հանրապետականների եւ բարգավաճականների միջեւ սեպ խրելու համար:
– Ես անկուսակցական եմ եւ որեւէ, հրապարակային քաղաքականության մեջ ներգրավված չեմ եղել: Ես ընդամենը եղել եմ իմ մասնագիտական դաշտում:
– Դուք նշեցիք, որ ինքնակամ եք ներկայացրել հրաժարականի դիմումը, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ ձեր հրաժարականի դիմումը հաջորդեց վարչապետի սուր քննադատությանը, որը հասցեագրված էր առողջապահության նախարարությանը:
– Գիտեք ինչ, այսպես կարող եմ ասել` վերջին շրջանում առողջապահության նախարարի կողմից կատարվեցին քայլեր, որոնք ինձ համար բացարձակապես անընդունելի էին:
– Եթե կարելի է փաստերով խոսեք եւ մեկնաբանեք այդ քայլերը, որոնք ձեզ դուր չեն եկել:
– Ո՛չ, չեմ կարող մեկնաբանել: Երբ մի խնդիր կուտակվում է, մի պահ է գալիս, որ այդ խնդիրը հանգուցալուծում է պահանջում: Հանգուցալուծումն այն էր, որ միասին աշխատելն անհնար էր դարձել: Իսկ եթե միասին անհնար է աշխատել, ես պետք է դիմեի այս քայլին եւ աշխատանքից ազատվելու դիմում գրեի: Մնալս այլեւս իմաստ չուներ:
– Իշխանական մեր աղբյուրները վկայում են այն մասին, որ դուք այսուհետ պատրաստվում եք անդամակցել «Հանրապետական» կուսակցությանը:
– Նման խոսակցություննե՞ր կան: Ես իմ ամբողջ կյանքում անկուսակցական եմ եղել, բայց ունեմ որոշակի գաղափարական հիմքեր, քաղաքագիտական մտքեր, ունեմ իմ փիլիսոփայությունը, արժեքային համակարգը եւ եթե անցնեմ հրապարակային քաղաքական գործունեության, այդ մասին կանխավ կխոսեմ: Այս պահին ես դեռ շարունակելու եմ իմ փորձագիտական մասնագիտական աշխատանքը նույն առողջապահության զարգացման ուղղությամբ:
– Նախարարը ինչպե՞ս ընդունեց ձեր հրաժարականի դիմումը:
– Ես նախարարի հետ չեմ խոսել այդ հարցով, դա իմ որոշումն է, որը ներկայացրել եմ վարչապետին:
Հ.Գ. Մենք փորձեցինք զրուցել նաեւ հրաժարականի դիմում ներկայացրած մյուս փոխնախարարի` Աբրահամ Մանուկյանի հետ, սակայն նա ամբողջ օրվա ընթացքում հեռախոսազանգերին չպատասխանեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում