Apple բրենդը գլխավորել է Brend Finance Global 500-ի ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Apple բրենդի արժեքը 2016-ի սկզբին աճել է 13․7%-ով՝ մինչև 145․9 մլն դոլար: Անցյալ տարի այն կազմում էր 128․3 մլն դոլար: Աճը պայմանավորված է iPhone 6 և iPhone 6s սմարթֆոնների հաջողությամբ, սակայն վերլուծաբանները նշում են 2007-ին iPhone-ի առաջին շնորհանդեսից ի վեր վաճառքի ռեկորդային անկում:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցրել է Google-ը. մեկ տարում թանկանցել է 22․8%՝ մինչև 94․1 մլն դոլար: Երրորդ տեղում Samsung-ն է:
Վարկանիշային աղյուսակի 500 բրենդները միայն ՏՏ ընկերություններ չեն: Դրանց թվում են նաև այլ բրենդներ՝ Burberry, Cucci, Ralph Lauren, Audi, Land Rover, Dove, Ikea և Nestle: