Քիչ առաջ դատավոր Հարություն Մովսիսյանը ընթերցեց 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ուստինովի հայտարարությունը՝ ուղղված դատարանին:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 6 զինվորներ, որոնք կանչվել են հարցաքննության, հեռացվել են անձնակազմից: Այդուհանդերձ՝ նրանցից մեկը ցուցմունք է տալիս, սակայն քաղաքացիական հագուստով:
Այս հայտարարությունը հարուցեց տուժող կողմի խիստ դժգոհությունը:
Լուսանկարը՝ Photolure-ի