Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների սպանության մասով դատաքննությունը:
Այս պահին ցուցմունք է տալիս Ավետիսյանների տան հարևանությամբ գտնվող խանութի աշխատողը՝ Ռուզաննա Հակոբյանը: Հենց այս խանութ է վազել Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը, սպանված ընտանիքին հայտնաբերելուց հետո… Նա և տիկին Ռիտան եկել են սպանվածների տուն և շտապօգնություն կանչել:
Տիկին Ռուզաննան ասաց, որ Ավետիսյանների տուն գնալիս երբեք ռուսական ռազմաբազայի աշխատող կամ զինվոր չի տեսել: Փաստաբան Երեմ Սարգսյանը հետաքրքրվեց՝ եղե՞լ է մի դեպք, երբ որևէ մեկը խանութից Ավետիսյանների տան տեղը հարցնի, Ռուզաննա Հակոբյանը բացասական պատասխան տվեց:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հետաքրքրվեց՝ արդյոք այդ փողոցում որևէ մեկին գիտի՞, ում հետ եղել է շփում ռուսական ռազմաբազայի որևէ աշխատակցի հետ, Ռուզաննա Հակոբյանը բացասական պատասխան տվեց: Սաքունցը պնդեց. «Եթե լիներ՝ կիմանայի՞ք»: Վկան ասաց՝ վստահաբար չեմ կարող ասել: