Գյումրու 102-րդ ռազմաբազայում քիչ առաջ մեկնարկեց Ավետիսյանների սպանության մասով հերթական դատական նիստը:
Այսօր դատարանում պետք է ցուցմունք տար Ավետիսյանների դուստրը, սակայն նա նշեց, որ ի վիճակի չէ ցուցմունք տալու, ուստի դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը: Նույնը նշեց նաև Լուսինե Ավետիսյանի ամուսինը՝ Եգոր Ադամյանը: Դատարանը հրապարակեց նաև նրա նախաքննական ցուցմունքը:
Երկուսն էլ նախաքննական ցուցմունքում նշել են, որ ամբաստանյալին նախկինում չեն ճանաչել և ռուսական ռազմաբազայի հետ որևէ առնչություն չեն ունեցել: