«Այն, ինչ մենք տեսանք, դա սառցաբեկորի գագաթն էր, ակնհայտ է, որ տարվել է աշխատանք բոլոր կողմերից: Ակնհայտ է, որ շատ լավ աշխատել է հայկական կողմը: Խոսքը միայն հայկական պատվիրակության մասին չէ: Գիտեք, որ այս գործին կցված ե նաև ԱԳՆ-ն, անգամ քաղաքական կուսակցությունները՝ օրինակ մենք՝ «Օրինաց Երկիր»-ը ԵԺԿ նախագահին էինք դիմել, ես դեռ դեկտեմբերին Բրյուսելում շատ սուր ելույթ եմ ունեցել քաղաքական համաժողովին, և մենք ստացել ենք այս խնդրով ԵԺԿ նախագահի աջակցությունը»: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ երկու հակահայկական բանաձևերին: Նրա խոսքով՝ մենք ունենք արդյունք, որը բավարար էր:
Մանրամասները՝ տեսանյութում: