Վաղ թե ուշ Թուրքիան կվերսկսի եվրաինտեգրման գործընթացը եւ կդառնա Եվրամիության անդամ, այս մասին հայտարարել է Թուրքիայի պետնախարար ու ԵՄ-ի հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղիշը, հաղորդում է ադրբեջանական Тrend գործակալությունը` հղում կատարելով Euronews-ին տված թուրք պաշտոնյայի հարցազրույցին։
«Մի կողմից` հումանիտար և խաղաղարար նախագծերի մեջ ժամանակակից աշխարհում եվրոպական ընտանիքը կարևորագույններից է, մյուս կողմից էլ` Թուրքիան տարածաշրջանում կարևորագույն խաղարար ուժն է։ Այսպիսով, նրանց միությունը խիստ կարևոր է համընդհանուր հավասարակշռության ապահովման համար։ Եվ այդ միությունից կշահեն բոլորը»,-ասել է Բաղիշը։
Անդրադառնալով Եվրահանձնաժողովի զեկույցին` Բաղիշը նկատել է, որ Թուրքիայի համար առաջին զեկույցը չէր, այն 13-րդն էր: