ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Քերրին պատասխանել է լրագրողների հարցերին: Մերձավոր Արևելքի շրջանակներում նաև Թուրքիայի հարցով զբաղվող Քերրին նշել է, որ Հայոց ցեղասպանության բանաձևի առումով Անկարային լուրջ դժվարություն է սպասվում: «Չգիտեմ, թե այս հարցն ինչ ընթացք կունենա, բայց բանաձևին ցուցաբերվելիք աջակցությունն այս տարի ավելի կավելանա»,- ըստ թուրքական «Hurriyet»-ի` ասել է Ջոն Քերրին: Նա անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերի կարևորությանը Լիբանանի, իսրայելասիրիական և իրանական հարցերում: «Թուրքիայի հետ հարաբերությունները բոլորիս համար կարևոր են: Այդ պատճառով էլ ոչ թե անցյալին, այլ ապագային է պետք հայացք ուղղել»: