Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Չի բացառվում, որ Հայաստանն էլ թիրախ դառնա. արաբագետ Գոռ Գևորգյան

Թեև Հայաստանը չի մասնակցում Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին, բայց  ունի անվտանգության և պաշտպանության վերաբերյալ գործող պայմանագրեր և համաձայնագրեր Ռուսաստանի հետ, և այս իմաստով պետք է շատ զգուշավոր լինի։ Բնականաբար, չի բացառվում, որ մենք էլ դառնանք իսլամիստական, ահաբեկչական կազմակերպությունների թիրախը՝ անկախ մեր ունեցած քաղաքական կռվանից, գործոնից և տնտեսությունից։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արաբագետ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ, դոցենտ Գոռ Գևորգյանը։

– Պարոն Գևորգյան, այս դիմակայության մեջ ներգրավված է Իրանը, որը մեր անմիջական հարևանն է, և իրանագետներն ասում են, թե Իրանի անվտանգության սպառնալիքները կարող են ուղղակիորեն ազդել նաև մեր անվտանգության վրա: Իրանը փորձում է բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ, համաձայնություն եղավ: Այս իմաստով հնարավո՞ր է, որ Իրանի դերակատարությունը փոխվի նույն Արևմուտքի համար: Գուցե Սաուդյան Արաբիան այլևս միանշանակ չի՞ համարվում Միացյալ Նահանգների դաշնակիցը: Գուցե Իրա՞նը փորձի ստանձնել այդ դերը:

– Նախ, Իրանը հսկայական, հզոր ռեսուրս ունեցող պետություն է, որտեղ զարգացած է քիմիական արդյունաբերությունը, դուք լավ տեսաք, թե ինչ սրընթաց տեմպերով էին զարգանում միջուկային փորձարկումները: Այսինքն՝ նա շատ լուրջ պոտենցիալ ունի, շատ լուրջ, և եթե մեր խոշոր հարևանը ստանում է նման հնարավորություն, սա միանշանակ բերելու է այս պետության հզորացմանը: Հայաստանի տեսանկյունից ավելի քան համոզված եմ, որ մեզ համար շատ նպատակահարմար է բազմաբևեռ համակարգի առկայությունը տարածաշրջանում: Տվյալ դեպքում եթե նայում ենք իսլամական, արաբական դաշտը, մեզ համար շատ բարենպաստ կլիներ, եթե լիներ եռյակի առկայությունը՝ Թուրքիա, Իրաք, Իրան: Նրանց միջև գոյություն ունեցող հակակշիռները հնարավորություն կտային, որպեսզի ՀՀ-ն ավելի ճարպիկ և ճկուն դիրքորոշում զբաղեցներ տարբեր հարցերի շուրջ։

– Այսինքն՝ նրանք հիմա հակասություններ չունե՞ն։

Հիմա հակասություններ ունեն, բայց մի գործակից արդեն պակաս է, այսինքն՝ Իրաքը չկա որպես Պարսից ծոցի խոշորագույն, հզոր պետություն։ Մեզ համար Իրանի առկայությունը՝ որպես հզոր պետություն և նրա տևական գոյությունը, նպատակահարմար է։ Իրանը մեզ հետ ունի բավական կանոնավոր հարաբերություններ։ Դուք լավ գիտեք, որ որոշ առումով նաև ունեցել ենք, այսպես կոչված, ռազմավարական դաշնակցություն։ Խոսքը վերաբերում է 90-ականներին, երբ Իրանի միջոցով հնարավորություն ունեցանք Հայաստանի տնտեսական շրջափակումը որոշակիորեն շրջանցել։ Թեհրանն էլ շատ լավ հասկանում է, որ Հայաստանն այն փոքրիկ բևեռն է, կղզին, որը նաև հանդիսանում է տարբեր հակակշիռ ուժերի զսպաշապիկ։ Խոսքը վերաբերում է Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա, Թուրքիա-Հայաստան, Թուրքիա-Իրան հարաբերություններին։

Ինչ վերաբերում է մեզ վրա այս կամ այն գործընթացի ազդեցությանը՝ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ ներգրավված է համաշխարհային շուկայի, համաշխարհային քաղաքականության մեջ, և նա անմիջականորեն հանդիսանում է Մեծ Մերձավոր Արևելքի անբաժան մասը, և ցանկացած իրադարձություն՝ սկսած Մարոկկոյից ընդհուպ Պակիստան, հնարավոր է, որ ազդեցություն ունենա նաև Հայաստանի վրա, քանի որ մեր հարևանների ճնշող մեծամասնությունը իսլամադավան է։ Հավանաբար չպետք է այդպես լիներ, բայց պատմությունը «եթե»-ներ չի սիրում։ Մենք ունենք ընդամենը մի Վրաստան և Ռուսաստան, որի հետ էլ անմիջական սահման չունենք։ Այս իմաստով շատ կարևոր է, որ ունենանք հավասարակշռված և կառուցողական, հստակ դիրքորոշում, որն այս պահին, իմ կարծիքով, իրականացվում է պատկան մարմինների կողմից։

Ինչ վերաբերում է սաուդաամերիկյան և սաուդաիրանական հարաբերություններին, գիտեք՝ Վաշինգտոնն էլ պարապ չի նստում․նա միշտ փորձում է տարբերակել իր դաշնակիցներին և հնարավորության դեպքում նաև որոշակի փոփոխություններ կատարել։ Սաուդաամերիկյան հարաբերություններն արդեն բավական երկար ժամանակ լարված են։ Եթե պատմական հիմքերին նայենք, սա սկսվում է Մուբարաքի հրաժարականից, որովհետև Ռիադի համար սա հարված էր։ Ռիադը սատարում էր Մուբարաքին, Վաշինգտոնն ասում էր՝ պետք է հեռանաս։ Եվ ամերիկյան բացասական դիրքորոշումն էր, որ Մուբարաքը հեռացավ։ Սա հարված էր Ռիադի համար, որովհետև նա հասկացավ, որ ամերիկացիները կարողանում են ամենակարևոր պահին հեռանալ դաշնակիցներից։ Վաշինգտոնի սիրախաղը մի կողմից՝ Իսրայելի հետ, մյուս կողմից՝ Քաթարի, Եգիպտոսի կամ մեկ այլ արաբական երկրի հետ առաջացնում է սաուդացիների «արևելյան խանդը», որն այնտեղ բավական զարգացած է։ Ընդհանրապես արաբական երկրները որոշակի սիմվոլիզմի շրջանակներում են տեղավորում իրենց քաղաքականությունը։

– Դա՞ էլ է իսլամի ազդեցությունը։

– Ես կասեի՝ դա ավելի շատ արևելյան ազդեցություն է, որովհետև Արևելքն ինքը, այնուամենայնիվ, շատ առեղծվածային է մնում, և դա տարածաշրջան է, որը հիմնվում է տարբեր տեսակի ձևաչափի վրա՝ ժպիտ, մի թարս հայացք և այլն, և այլն։ Սիմվոլիկան կարևոր դեր է խաղում։

Իսլամական արմատականության աճը, զանազան ահաբեկչական խմբավորումների ավելացումը Մերձավոր Արևելքում կոնկրետ ի՞նչ վտանգներ են ներկայացնում մեր տարածաշրջանի և Հայաստանի համար։

Հիմա իսլամական այդ արմատականության հետևանքով ահաբեկչական դրսևորումները համաշխարհային բնույթ սկսեցին ստանալ։ Տեսեք, վերջերս անմիջականորեն թե՛ Ինդոնեզիայում և թե՛ կրկին Թուրքիայում և տարածաշրջանի այլ հատվածներում, որտեղ հնարավորություն կա իրականացնելու այդ գործողությունները, նրանք իրականացնում են։ Սա, բնականաբար, վտանգ է ներկայացնում բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի Հանրապետության համար։ Եվ պետք է զգոն լինենք՝ անկախ այն բանից՝ մենք ներգրավվա՞ծ ենք գործընթացում, թե՞ ոչ։

– Իսկ եթե Հայաստանը նաև Ռուսաստանի դաշնակիցն է, որը մտել է այդ գործընթացի մեջ։

Առավել ևս։ Դաշնակից ասելով՝ մենք չենք մասնակցում, բայց ունենք անվտանգության և պաշտպանության վերաբերյալ գործող պայմանագրեր և համաձայնագրեր, և այս իմաստով պետք է շատ զգուշավոր լինենք։ Բնականաբար, չի բացառվում, որ մենք էլ թիրախ հանդիսանանք՝ անկախ մեր ունեցած քաղաքական կռվանից, գործոնից և տնտեսությունից։

Պետք է ասեմ, որ իսլամն առհասարակ բացառում է բռնությունը որպես կոմպոնենտ, որովհետև ինքը շատ ավելի խաղաղասեր և մարդակենտրոն կրոն է, քան իրականում մենք կարող ենք ներկայացնել, և շատ մեծ սխալ կլինի, եթե դիտարկենք իսլամը ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման) մանրադիտակով։ ԴԱԻՇ-ը խեղաթյուրում է։

ԴԱԻՇ-ի մեջ կա թուրքիզմի, թուրքական իսլամի առկայություն, որը շատ դաժան է։ Գիտեք, իսլամն էլ է տարբերվում։ Թուրքական իսլամը վայրի, չկանոնակարգված, դաժանություններով համեմված իսլամն է։ Դրա վառ ապացույցն այն է, որ մենք ունեցել ենք մեկուկես միլիոնից ավելի կորուստներ, բայց նույն իսլամական տարրը հանդիսացող արաբական աշխարհում գտել ենք նաև մեր հանգրվանը։ Սփյուռքի մասին է խոսքը։ Ամբողջ հարցն այն է, թե որ պետության կողմից է այդ իսլամը ներկայացվում։ Թուրքիզմը՝ համեմված իսլամի հետ, տալիս է շատ բացասական և վայրի դրսևորումներ։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում