Սաուդյան Արաբիան չի զբաղվում նավթի գների շահարկումներով՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է թագավորության արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրը։
Նախարարը հերքել է մեղադրանքը, թե Էր-Ռիադը փորձում է իջեցնել վառելիքի գները Իրանի հետ մրցակցության պատճառով։ Նա նշել է, որ շուկան պետք է որոշի, թե որտեղ է հավասարակշռությունը։
Ինչպես վստահեցրել է Ալ-Ջուբեյրը, նավթի գների շահարկումն անհնարին է։ «Եթե դուք փորձեք շահարկել շուկան, ապա վերջիվերջո խաղադրույք կանեք չափազանց բարձր կամ ցածր գնի վրա և թանկ կվճարեք դրա համար»,- հավելել է արտգործնախարարը։
«Մերձավոր Արևելքում գոյություն ունեն դավադրության տեսություններ մեծ տերությունների հանդեպ։ Արևմուտքում կան դավադրության տեսություններ առ այն, թե ինչ են անում նավթային տերությունները»,- եզրափակել է նախարարը։