Յորքի համալսարանի պրոֆեսոր Ալասթեր Լյուիսը պարզել է, որ բուրավետ մոմերը կարող են օրգանիզմի համար վնասակար նյութի՝ ֆորմալդեգիդների առաջացման պատճառ դառնալ, տեղեկացնում է Daily Mail-ը:
Գիտնականը պարզաբանել է, որ բուրավետ մոմերը և օդաթարմացուցիչները լիմոնեն կոչվող նյութ են արտադրում: Լիմոնենն օգտագործվում է կենցաղային քիմիայի բնագավառում, նույնիսկ սննդամթերքի որոշ տեսակների լիմոնի բույր հաղորդելու համար: Գիտնականը պարզել է, որ լիմոնենը, միանալով մթնոլորտում առկա օզոնի հետ, առաջացնում է ֆորմալդեգիդ:
Ֆորմալդեգիդը թունավոր նյութ է, այն կարող է առաջացնել գլխացավ, խնդիրներ առաջացնել շնչառական ուղիներում և նյարդային համակարգում: Այն նաև մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը: