Առցանց առևտրի հսկաները և սոցցանցերը կարող են շուտով ֆինանսական ծառայությունների շուկայում հետ կմղեն ավանդական բանկերին: Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է PwC International խորհրդատվական և աուդիտորական ընկերության ղեկավար Դենիս Նելին:
«Բանկերն այս տեսքով, որ մենք այսօր գիտենք, լիովին կփոխվեն մոտ ապագայում: Այդ ոլորտը շատ խորը փոփոխությունների կենթարկվի նոր տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում»,- ասել նա:
Ըստ Նելիի՝ առցանց առևտրի և ոլորտում մասնագիտացող ընկերությունները, մասնավորապես, չինական Alibaba-ն և ամերիկյան Amazon-ը, նաև Facebook սոցցանցը, կարող են շուտով մրցել սովորական բանկերի հետ՝ օգտատերերի մասին տվյալներ կուտակված բազաների շնորհիվ:
«Այդ կազմակերպություններն անցնում են ֆինանսական ծառայությունների, ստեղծում են սեփական բանկեր և մեծ տվյալների օգնությամբ սկսում են ավանդական բանկերի ծառայությունների նման ծառայություններ մատուցել»,- ասել է PwC International-ի ղեկավարը:
«Ավանդական բանկերը սկսում են ագրեսիվ կերպով նոր տեխնոլոգիաներ օգտագործել՝ բիզնեսի իրենց մոդելները փոխելու և մրցունակ մնալու համար»,- ասել է Նելին: