Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Այլ անձանց փոխարեն քվեարկելու մասին ահազանգը եղել է թյուրընկալման հետևանք. Քննչական կոմիտե

Վանաձորի թիվ 30/21 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները. հաղորդման հեղինակը հավաստել է, որ իր ընտանիքի անդամների փոխարեն այլ անձի կողմից քվեարկելու ահազանգը եղել է թյուրընկալման հետևանք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս.Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 ընտրատեղամաս՝ ընտրություն կատարելու, սակայն պարզել է, որ ինքնությունը չպարզված անձը քվեարկել է իր ծնողների և եղbոր փոխարեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։ Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապոհվելու ուղղությամբ, հարցաքննվել հաղորդում ներկայացրած անձը՝ Սյուզաննա Սողոմոնյանը, նրա ծնողները, եղբայրը հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահը, որի արդյունքում հանցագործության դեպքը չի հիմնավորվել։

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ս.Սողոմոնյանի ծնողները և եղբայրն իրականում մասնակցել են հանրաքվեին և նրանց փոխարեն որևւէ մեկը չի քվեարկվել, իսկ հակառակի վերաբերյալ Ս.Սողոմոնյանը գրավոր հաղորդում է ներկայացրել թյուրընկալման հետևանքով։

Ս. Սողոմոնյանը մասնագիտությամբ իրավաբան է և հանրաքվեի օրն իրականացրել է դիտորդական առաքելություն։ Հանրաքվեին որպես ընտրող մասնակցելու համար գնացել է թիվ 30/21 ընտրատեղամաս, որտեղ նկատել է, որ ծնողների՝ Աշոտ և Լալա Սողոմոնյանների, ինչպես նաև եղբոր՝ Մանուկ Սողոմոնյանի անունների դիմաց լրացված են անձնագրային տվյալներ, առկա է ստորագրություն, կնիք, որից հետո զանգահարել է մորը՝ պարզելու՝ ընտանիքի անդամները մասնակցե՞լ են քվեարկությանը, թե՝ ոչ: Հեռախոսազրույցի ժամանակ մայրն ասել է «ոչ», ինչից ենթադրել է, որ նրանք հանրաքվեին չեն մասնակցել, և նրանց փոխարեն մեկ ուրիշն է քվեարկել, ինչի վերաբերյալ գրավոր հաղորդում է ներկայացրել։ Սակայն ավելի ուշ պարզել է, որ իրականում նրանք անձամբ մասնակցել են հանրաքվեին, իսկ «ոչ» ասելով՝ մայրը նկատի է ունեցել, որ փոփոխությունների նախագծին են «ոչ» քվեարկել։ Նույնաբովանդակ ցուցմունք են տվել նաև Ս.Սողոմոնյանի ծնողները, եղբայրը։

Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 30/21 ընտրատեղամասում Աշոտ Սողոմոնյանը, Լալա Սողոմոնյանը և Մանուկ Սողոմոնյանը մասնակցել են հանրաքվեին, և նրանց փոխարեն այլ անձ չի քվեարկել:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում Սողոմոնյանների փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետով՝ հանցագործության դեպքի և հանցակազմի բացակայության հիմքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում