Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Stratfor. Ռուսաստանից Իրան տրանսպորտային միջանցքների տարբերակները. Հայաստանի ևս մեկ շանսը

Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել իր տարանցիկ ցանցը և իր ազդեցությունը դեպի հարավ՝ մինչև Իրան, սակայն դա իրագործելը հեշտ չի լինի։ Ոչ մի աշխարհագրական խոչընդոտ այնքան վախեցնող չի եղել ռուսների համար, որքան Կովկասյան լեռները, և այդ տարածաշրջանում տարանցիկ պետություններից մի քանիսին միայն կարելի է համարել Ռուսաստանին բարեկամ։ Դրա պատճառով երկրի համար բարդ կլինի կովկասյան երկրներում չընդհատվող ենթակառուցվածք ստեղծելը, սակայն, վերջին հաշվով, Մոսկվան ու Թեհրանը, ըստ երևույթին, կմիավորեն ջանքերը՝ փորձելու հաղթահարել այդ լուրջ խոչընդոտներն ու սահմանափակելու այդ տարածաշրջանում այլ խոշոր տերությունների ներկայությունը։ Այս մասին գրում է ամերիկյան վերլուծական Stratfor կազմակերպությունը։

Ռուսաստանին դեռևս հաջողվել է երկու ճանապարհ կառուցել դեպի Իրան Հարավային Կովկասով։ Առաջին ուղին ացնում է Կասպից ծովի ափի երկայնքով, Դաղստանով ու Արդբեջանով, մյուսը Ռազմավիրական ճանապարհով ՝ Խաչակրաց լեռնանցքով (Ջվարի)։ Առաջին ճանապարհի շահագործումը սահմանփակված է Իրանի ու Արդբեջանի միջև պատմականորեն ձևավորված ոչ բարեկամական հարաբերությունների պատճառով։ Իսկ երկրորդ ճանապարհը հաճախ է փակվում ձմռանը, և այն դժվար է կիրառելը բեռնատար ավտոտրանսպորտի համար, որը պահանջվում է Ռուսաստանի և Իրանի կամ Հայաստանի միջև ցամաքային առևտրի ցանկացած ընդլայնման դեպքում։

Այդ խնդիրների պատճառով Ռուսաստանը վերջին 2 տարիներին ակտիվորեն փորձում է գտնել դեպի Իրան ավելի հուսալի տրանսպորտային միջանցքներ։ Որպես տարբերակ դիտարկվում է երկաթուղիների շինարարությունը, որոնք կանցնեն Ռուսաստանից հարավային ուղղությամբ՝ Կասպից ծովի երկու կողմերով։ 2014-ի վերջին Ռուսաստանի գործող երկաթուղիները միացել են Իրանի երկաթուղային համակարգի հետ հենց այդպես, և միացմող ճյուղերն անցել են Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքով։ Այնուհանդերձ, Իրանը շարունակում է կառուցել Կազվին-Ռեշտ երկաթուղին Կասպից ծովի ափի իր հատվածի երկայնքով մինչ սահմանային Աստարա քաղաք։ Շինարարության ավարտից հետո այդ ճանապարհը կմիացնի իրանական հյուսիսային երկաթուղային ճյուղը Ադրբեջանի երկաթուղային համակագի և այնուհետ Ռուսաստանի հետ։ Սակայն, ինչպեսև ռուսական ավտոճանապարհները, այս տարբերակն անհուսալի է. և՛ Թուրքմենստանը, և՛ Ադրբեջանը հրաժարվում են թույլ տալ Ռուսաստանին ռազմական տեխնիկա փոխադրել իրենց տարածքներով, ինչը սահմանափակում է Մոսկվայի հնարավորությունները՝ կիրառելու այդ երկաթուղիները։

Քանի որ տարանցիկ երկրները խոչընդոտում են Ռուսաստանին այդ տրանսպորտային միջանցքների օգտագործման հարցում, Մոսկվան սկսել է ընդլայնել այլընտրանքային տրանսպորտային տարբերակների որոնման գոտին։ Հնարավոր տարբերակներից մեկն է ճանապարհը, որն անցնում է Հյուսիսային Կովկասից մինչև Հարվային Օսիա, այնուհետև միանում կարևոր «Արևելք-Արևմուտք» ավտոճանապարհի հետ, որը միացնում է Ադրբեջանը Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ։ Որպես այլ տարբերակ կարելի է կառուցել 160 կմ երկաթուղային ճյուղ հյուսիսկովկասյան Ալագիր քաղաքի և վրացական Գորիի միջև։ Այդ ճանապարհներից յուրաքանչյուրը Ռուսաստանին կապահովի ամենակարճ և ամենաարագ հասանելիությամբ դեպի Հարավային Կովկասի բոլոր երկրների երկաթուղիներ։ Ես մեկ տարբերակ է երկաթուղային ճանապարհն Աբխազիայով։ 2015 թվականին հոկտեմբերին Ռուսաստանի երկաթուղային զորքերն ավարտել են երկաթուղու հատվածի վերականգնումը, որն այժմ հասնում է բաժանարար գիծ, որն առանձնացնում է Աբխազիան Վրաստանի մնացած տարածքից։

Աբխազիայի իշխանությունները ոգևորությամբ ընդունեցին դա որպես ամբողջ երկաթուղու առաջիկա վերականգնման նշան, սակայն հաշվի առնելով, որ Մոսկվան աջակցում է Վրաստանի այդ անջատողական տարածքներին, միանգամայն քիչ հավանական է, որ Թբիլիսին երբևէ թույլ կտա Ռուսաստանին իրագործելու այդ պլանը։

Չնայած այդ խոչընդոտներին՝ ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Թեհրանը իրենց մտադրություններից չեն հրաժարվում։ Դատելով արդեն ավարտված նախագծերից և Աբխազիայում, Հյուսիսային Օսիայում ու Ադրբեջանում շարունակվող շինարարությունից՝ Իրանն ու Ռուսաստանը կարծես թե մտադիր են միասին աշխատել և փորձել գտնել Կովկասում հուսալի տարանցիկ միջանցքի ստեղծման խնդրի մասնակի լուծում՝ ըստ այդմ այնտեղ չթողնելով այլ օտարերկրյա մրցակիցների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում