Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Մինչեւ տարեվերջ դրամը կայուն կլինի

Կապիտալի փախո՞ւստն է արժեզրկել դրամը
Նախորդ ողջ շաբաթվա ընթացքում, ինչպես նաեւ ընթացիկ շաբաթվա առաջին երկու օրերին, դրամն օր օրի արժեզրկվեց: 1 դոլարի միջին փոխարժեքը երեկ կազմեց 364.09 դրամ` նոյեմբերի 1-ի 357.98 դրամի փոխարեն: Այսինքն` դրամը վերջին 8 օրերի ընթացքում արժեզրկվեց 1.7%-ով:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսից մինչեւ նոյեմբեր ամիսը դրամը աստիճանաբար արժեւորվել էր դոլարի նկատմամբ: Եթե մարտի կեսերին 1 դոլարը արժեր մոտ 390 դրամ, ապա աստիճանաբար նվազելով` նոյեմբերի 1-ին 1 դոլարի փոխարժեքը կազմեց արդեն մոտ 358 դրամ: Այսինքն` այդ ընթացքում դրամն արժեւորվել էր մոտ 8.2%-ով: Ի՞նչ պատահեց, որ դրամը սկսեց հանկարծ փոխել իր, այսպես ասած, ,շարժման ուղղությունըե եւ սկսեց արժեզրկվել: Կշարունակվի՞, արդյոք, դրամի այս արժեզրկումը, թե՞ այնուամենայնիվ ողջ տարվա կտրվածքով փոխարժեքի տրենդը դրամի արժեւորում ցույց կտա:
«Ժամանակ»-ի նախկին հոդվածներից մեկում նշել էինք, որ 2011 թվականի ընթացքում դրամի արժեւորման հավանականությունը բավականին բարձր է: Դա պայմանավորված է ինչպես Հայաստան մտնող տրանսֆերտների աճի, այնպես էլ ԱՄՆ կողմից դոլարը արժեզրկելու ուղղությամբ իրականացվող քաղաքականությամբ: Սակայն եթե այս գործոնները երկարաժամկետ կտրվածքով կարող են էական ազդեցություն ունենալ փոխարժեքի կուրսի վրա, ապա կարճաժամկետում որոշ գործոններ կարող են դրամը արժեզրկել (ընդհանուր արժեւորման ֆոնի վրա): Այդ կարճաժամկետ գործոններից ամենակարեւորը, թերեւս, նոր տարվա սեզոնն է: Այսպես, որոշ ապրանքատեսակներ հենց նոյեմբերին են ներկրվում Հայաստան, իսկ դրանք ներկրելու համար մեր առեւտրականները փոխարկում են իրենց մոտի դրամը դոլարի հենց այս օրերին: Խոսքն այնպիսի ապրանքատեսակների մասին է, ինչպիսիք են, օրինակ, ընկույզն ու չարազը: Վերջին 1-1.5 շաբաթվա ընթացքում դրամի արժեզրկումը հիմնականում սրանով է պայմանավորված: Իսկ դեկտեմբերի կեսերին, երբ Հայաստան սկսեն ներմուծվել Նոր տարվա սեղանի համար անհրաժեշտ այլ ապրանքատեսակներ, դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումները էլ ավելի կմեծանան: Ճիշտ է, այդ շրջանում նաեւ ՀՀ քաղաքացիներն են մեծ ծավալի գնումներ կատարելու համար իրենց մոտի դոլարները փոխարկում դրամի, ինչը դրամի արժեւորման ուղղությամբ ճնշում կարող է առաջացնել: Սակայն ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, ամեն տարվա վերջում դրամը ավելի շատ արժեզրկվում է, այսինքն` Հայաստանի քաղաքացիները Նոր տարվա գնումների համար համեմատաբար քիչ դոլարներ են դրամի վերածում:
Ըստ տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի` վերջին օրերի դրամի արժեզրկումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ որոշ օլիգարխներ զգալի ծավալի դոլարային գումարներ արտահանած լինեն Հայաստանից: «Կապիտալի արտահոսքի կամ փախուստի աճի հավանականությունը բավականին բարձր է, այնպես որ, կարծում եմ, այս գործոնը կարող էր հիմք հանդիսանալ դրամի արժեզրկման համար: Մեկ այլ գործոն կարող է լինել այն, որ դրամի բազան ԿԲ-ն գնալով մեծացնում է: Տարվա սկզբին վարվող զսպող քաղաքականության արդյունքում դրամի բազան կրճատվում էր, սակայն վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում դրամի բազան մեծացել է», – նշեց Վ.Խաչատրյանը: Հարցին, թե իր կարծիքով, դրամը առաջիկայում կշարունակի՞ արժեզրկվել, թե՞ ոչ` Վ.Խաչատրյանը պատասխանեց. «Ես ավելի շատ հավանական եմ համարում այն, որ առաջիկա 2 ամսում դրամը ընդհանուր առմամբ ավելի շատ արժեզրկվի: Միգուցե քիչ արժեզրկվի, սակայն արժեւորման հավանականությունը ես շատ ցածր եմ գնահատում», – նշեց նա: Իսկ ըստ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի` ընդհանուր առմամբ դրամի արժեզրկման համար հիմքեր չկան: Տնտեսագետի կարծիքով, 2-3% արժեզրկումը կամ արժեւորումը, այն էլ կարճ ժամանակահատվածում, պետք չէ լուրջ ընդունել: Այս տեսակետից, ըստ Բ.Ասատրյանի, դրամը մինչեւ տարեվերջ ընդհանուր առմամբ կայուն կլինի: «Ինչպես որ 6 ամիս առաջ նշել էի, թե դրամի փոխարժեքը ընդհանուր առմամբ կայուն կլինի (մի քանի տոկոսի արժեւորումը կամ արժեզրկումը էական չէ), այնպես էլ այժմ կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ դրամի փոխարժեքը ընդհանուր առմամբ էական տատանումների չի ենթարկվի», – նշեց ԿԲ նախկին նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում