Այն, որ «Դաքար»-ի ավտոարշավը բազմաթիվ կյանքեր է խլել, նորություն չէ, սակայն այս դժբախտ պատահարներն արդեն սովորական են դառնում:
«Դաքար»-ի ավտոարշավի 7-րդ փուլում 63-ամյա տղամարդը, ընկնելով ֆրանսիացի Լիոնել Բոյի վարած մեքենայի տակ, հեռացել է կյանքից: Այս մասին գրված է մրցաշարի կազմակերպիչների պաշտոնական հաղորդագրությունում:
«Լիոնել Բոյի վարած «409» համարի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 63-ամյա մի տղամարդու, ով հայտնվել է մրցուղում: Բժշկական անձնակազմին հաջողվել է միայն ֆիքսել տղամարդու մահը»,- գրված է «Դաքար-2016»-ի հաղորդագրությունում:
7-րդ փուլի տեսություն