Ամերիկացի գիտնականները պարզել են, որ շփումը կարող է բարենպաստ ազդել առողջության վրա, հայտնում է vnews.agency-ը:
Բանը նրանումն է, որ շփման ժամանակ մարդու օրգանիզմն արտադրում է մի շարք հորմոններ և նյութեր, որոնք օգնում են պայքարելու ճարպակալման, բարձր ճնշման և տարբեր վիրուսների դեմ, բարենպաստ են ազդում սրտանոթային համակարգի, ինչպես նաև օգնում են պայքարելու քաղցկեղի և կաթվածի դեմ:
Այսպիսով՝ ինչքան մեծ է մարդու շրջապատը, այնքան փոքր է հիվանդանալու ռիսկը: Այդ պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս չպարփակվել իր մեջ և ջանալ գտնել ինչքան հնարավոր է շատ ընկերներ, կամ պարզապես մարդկանց, ում հետ կարելի է հաղորդակցվել տարբեր թեմաներով: Դա հատկապես կարևոր է դեռահասների համար: