Tuesday, 16 04 2024
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում

Սերժ Սարգսյանի հանցախումբը քաղաքական ուժերին նոր խորհրդարանում լինել-չլինելու շեքսպիրյան հարցադրումն է առաջադրելու

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ վարչության նախկին անդամ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանի հետ:

– Պարոն Ռուբինյան, Դուք ակտիվորեն հետևում եք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: 2016-ը նախընտրական տարի է: Այս փուլում փոփոխությունների հնարավորություն կա՞, թե՞ ոչ:

– Ցավոք սրտի, ձեր ասած՝ «ակտիվորեն հետևելը» ամենևին, նույնիսկ մասամբ չի փոխարինում անմիջական մասնակցությանը: Ինձ համար հանդիսատեսի կարգավիճակը շատ ավելի նյարդայնացնող է, քան թեկուզ ապարդյուն, անհաղթանակ մասնակցությունը: Իմ այս վերջին՝ արդեն չորսամսյա բացակայությունը երկրից նաև չի նպաստում հնարավոր զարգացումների վերաբերյալ ճիշտ կանխատեսումներ անելուն. վստահ չեմ, որ հիմա լավ եմ զգում խորապես հիվանդ Հայաստանի զարկերակը:
Հետզհետե մոտեցող խորհրդարանական ընտրությունների ուրվականը, ինչ խոսք,  ազդելու է քաղաքական կամ քաղաքական կոչվող գործիչների մի ստվար զանգվածի ծրագրերի ու պահվածքի վրա, քանի որ Սերժ Սարգսյանի հանցախումբը նոր խորհրդարանում լինել-չլինելու նույն շեքսպիրյան հարցադրումն է առաջադրելու իրենց: Շատ կրքեր կբորբոքվեն, թրեր կկոտրվեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ ծավալվելիք մենամարտերում: Բայց այս ամբողջը շատ քիչ առնչություն կունենա մեր հասարակության առջև ծառացած և օրըստօրե ավելացող խնդիրների լուծման հետ, եթե հանցավոր ռեժիմից ազատվելու նպատակը մղվի երկրորդ պլան:
Նախկին հանցագործությունների երկար ցանկը լրացնելու եկած վերջին իրադարձությունները՝ անամոթաբար կեղծված հանրաքվեն և տարեմուտի ու տարեսկզբի ոստիկանական լկտիությունները, կրկին ապացուցում են, որ Հայաստանում իշխանությունը զավթածները իրենց իշխանությունը անվերջ երկարաձգելու համար պատրաստ են դիմելու ցանկացած հանցավոր քայլի: Նման՝ բոլոր բարոյական կապերը կտրած ոհմակի հետ պայքարի միակ ձևը հեղափոխականն է:

– Այսօր կա՞ն քաղաքական ուժեր, որ կարող են բեկում մտցնել:

– Ցավոք սրտի, ոչ: Կուսակցությունների դեպքում բազում տարիներ ձգվող իրական մրցակցության և արդար ընտրությունների հարթակի բացակայությունը դեգրադացրել է բոլորին: Մեր հույսը քաղաքացիական հասարակությունն է և նոր սերնդի քաղաքական ակտիվիստները: Պատահական չէ, որ հենց նրանք են այսօր դարձել իշխող հանցախմբի թիվ մեկ թիրախը: Եվրասիական հետադիմական հովերով թևավորված ռեժիմը ձգտելու է հալածանքները ընդլայնելով խեղդել քաղաքացիական զարթոնքը: Թե որքան կուտակած դիմադրողականություն ունի քաղաքացիական հասարակությունը՝ ցույց կտա ժամանակը:
Վերադառնալով ձեր նախորդ հարցին՝ ասեմ, որ փոփոխությունների ամենամեծ պատուհանը կբացվի, երբ Ռուսաստանում տապալվի պուտինյան նեոգաղութացնող ռեժիմը: Հուսանք, որ դա շուտ ու անարյուն կլինի, և հուսանք, որ մեր հասարակությունը այդժամ պատրաստ կլինի նորից ազատական ուղի վերադարձնելու երկիրը:

– Այսօր վստահության խնդիր կա նաև ընդդիմության նկատմամբ: Ի՞նչը հանգեցրեց այս վիճակին:

– Կուսակցությունների դեգրադացիայի հիմնական պատճառի մասին արդեն ասացի: Չկա արդար ընտրությունների մեխանիզմ՝ չկա դասական իմաստով կուսակցություն, կան թայֆաներ, կուռքի շուրջ հավաքված ֆան ակումբներ կամ փողի քսակի շուրջ խմբված հացկատակներ: Նոր ստեղծված կուսակցություններին նեղացնել չեմ ուզում, բայց նրանց էլ նույնն է սպասվում իրական ընտրությունների բացակայության պայմաններում: Քաղաքական-հասարակական շարժումները՝ չնայած արդեն պայքարի մեջ են, դեռ թույլ են և անփորձ: Հաշվի առնենք նաև, որ 2008-ի մարտի մեկից այս կողմ հասարակությունը մեծ հիասթափությունների փուլերով անցավ, բայց չնայած դրան՝ հիմա էլ պատրաստ է փողոց դուրս գալ, եթե տեսնի ռեժիմից ազատվելու իրական շանս:

– Ինչո՞ւ են Հայաստանում պայքարները անարդյունավետ ստացվում:

– Ես կասեի՝ առայժմ անարդյունավետ: Պատճառները շատ են, այդ թվում և օբյեկտիվ՝ կապված պատերազմի և աշխարհաքաղաքականության հետ, բայց եկեք դրանց մասին չխոսենք, քանի որ դրանցից ոչ մեկը ոչ արդարացում, ոչ էլ պատճառ կարող է դառնալ պայքարից հրաժարվելու համար:

– Դուք հիմա ՀՀՇ անդա՞մ եք, թե՞ առհասարակ բոլոր կապերը խզել եք կուսակցության հետ:

– ՀՀՇ առաջնորդների՝ ոճրագործ բռնապետի հետ հանրաքվեին ընդառաջ հայտնի սիրախաղի պատճառով ստիպված եղա դադարեցնել իմ անդամությունը այդ կուսակցությանը: Թող կուսակցության անդամներն ու համակիրները իրենք դատեն, թե ինչ տվեց կուսակցությանը և, որն ավելի կարևոր է, հասարակությանը ՀՀՇ ղեկավարների այդ անսկզբունքային պահվածքը: Ինչ  մնում է ինձ, ապա համարում եմ, որ մեծ և անուղղելի վնաս հասցվեց կուսակցության վարկանիշին: Իսկ իմ հայտարարությանը հետևած, ներկուսակցական ժողովրդավարության տարրական սկզբունքների խախտումը տարբեր հնարքներով արդարացնելու և ինձ ստախոս ներկայացնելու անշնորհք փորձերը վերջնականապես խզեցին իմ բոլոր կապերը նրանց հետ:

– Դուք անձնական ծրագրեր ունե՞ք :

– Ինչպե՞ս կարող եմ չունենալ: Շուտով վերադառնալու եմ ու ուժերիս ներածի չափով շարունակելու եմ պայքարել Հայաստանը ներկա խղճուկ ու անպատվաբեր վիճակից դուրս բերելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում