Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

ԱՄՆ-ը նոր գործիք է մտցնում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է արել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ղարաբաղյան կարգավորման հարցով լսումների մասին: Ուորլիքը իր ողջույնն է հղել քննարկումների փաստի կապակցությամբ և ասել, որ կոնգրեսականների հետ քննարկել են Ղարաբաղյան կարգավորման գործում հետագա համագործակցության հեռանկարները:

Ամերիկացի համանախագահի թվիթերյան հերթական գրառումը հերթական անգամ վկայում է, որ ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշակի փոփոխությունների, որոնց բնույթը, սակայն, առավելապես անորոշ է:

Որոշակի վեկտորի մասին կարող է հուշել այն, որ Նահանգները առաջարկում է ներդնել հետաքննության մեխանիզմ՝ հրադադարի խախտումները կանխարգելելու համար: Ի դեպ, այդ առաջարկը հենց կոնգրեսականների առաջարկն է, որն էլ նախորդ տարեվերջին հավանության արժանացրեց ԱՄՆ Պետքարտուղարությունը: Առաջարկի մանրամասներ, սակայն, հայտնի չեն: Բայց ուշագրավ է այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը փաստորեն ազդարարում է, որ Կոնգրեսի հետ համատեղ սկսելու են աշխատել այդ առաջարկը առաջ մղելու ուղղությամբ: Իսկ ինչպես հայտնի է այդ առաջարկին ընդդիմանում է պաշտոնական Բաքուն:

Այստեղ Կոնգրեսի ներգրավումը բավական հետաքրքրական գործընթաց է, եթե նկատի առնենք այն, որ Կոնգրեսում առկա են հակաադրբեջանական ընդգծված տրամադրություններ: Բանն այն է, որ բացի նրանից, որ թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ կոնգրեսականներ միացել են հետաքննության մեխանիզմի առաջարկին, որ նամակով ներկայացվել է Պետքարտուղարությանը, Կոնգրեսում է հայտնվել նաև նախաձեռնություն Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ մարդու իրավունքների ոլորտում իշխանությունների ոտնձգությունների պատճառով: Ի դեպ՝ հետաքրքրական է, որ վերջին օրերին Ալիևը սկսեց ինչ-որ քայլեր կատարել այստեղ մեղմացումների գնալու ուղղությամբ՝ ազատ արձակելով քաղաքական նպատակներով ձերբակալվածներից մի քանիսին:

Հայտարարելով Կոնգրեսի հետ համատեղ աշխատանքի պայմանավորվածության մասին՝ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը փաստորեն ազդարարում է Ադրբեջանի գլխին կախված մահակի մասին: Միաժամանակ, նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Օբաման Ադրբեջանի նախագահ Ալիևին հրավիրել է ԱՄՆ-ում մարտի 31-ից ապրիլի 1-ը կայանալիք Միջուկային գագաթնաժողովին մասնակցելու:

Ըստ էության, ԱՄՆ-ը Բաքվի հանդեպ սկսում է կարկանդակի ու մտրակի ընդգծված քաղաքականություն: Ինչի՞ կարող է բերել այդ քաղաքականությունը տարածաշրջանում և Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ընդհանրապես: Համենայն դեպս օրակարգում դրված հարցը Հայաստանի համար ուրվագծում է շահեկան հեռանկար, քանի որ հրադադարի պահպանումը բխում է Հայաստանի անվտանգությունից:

Այլ է խնդիրը, թե Հայաստանն ինչպես կօգտագործի այդ հեռանկարը, ընդհանրապես ինչպես կդրսևորի իրեն Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ամերիկյան քաղաքականության նոր տարրերի և նոր մարտավարության ֆոնին: Հայաստանն այդ ֆոնը կօգտագործի՞ տնտեսական զարգացմանն ուղղված քայլերի համար, թե՞ հանգստանալով ամերիկյան դափնիների վրա՝ կշարունակի ինքնաոչնչացման այն ուղին, որը պետությունը անշրջելի աղետի չի բերել միայն շնորհիվ այն բանի, որ Հայաստանը կարևոր կշիռ ու դերակատարում ունի տարածաշրջանային ապագայի համար, և դա Արևմուտքոււմ շատ ավելի է գիտակցված, քան Հայաստանում, առավել ևս՝ Հայաստանի իշխանական համակարգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում