Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է. իրավապաշտպան

««Նոր Հայաստան» նախաձեռնության անդամները ոչ մի վտանգ չէին ներկայացնում Ազատության հրապարակում, և Ոստիկանության կողմից Ամանորի գիշերը տեղի ունեցավ ավելորդ ուժի կիրառում, որը կարելի է համարել սադրանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Վերջինիս խոսքով՝ ոստիկանությանը կա՛մ ուժ կիրառելու հրաման է եղել, կա՛մ սադրանքի գնալու ներքին հրահանգ։ «Երկու դեպքում էլ դատապարտելի են ոստիկանության գործողությունները, որոնք բավականին կոպիտ էին։ Իսկ մյուս կողմից ուժի կիրառում չտեսա, դա իսկապես քաղաքացիական անհնազանդության տարրեր էր պարունակում»,- հավելեց Իշխանյանը։

Ինչ վերաբերում է Գևորգ Սաֆարյանի կալանավորմանը, մեր զրուցակցի խոսքով՝ դա նույնպես ապօրինություն է։ «Ես միանշանակ կարող եմ հայտարարել, որ մենք ունեցանք հերթական քաղբանտարկյալը, քանի որ հրապարակում այնպիսի գործողություն չէր եղել, որի համար կարելի էր մարդ կալանավորել։ Մենք ունեցանք հերթական քաղբանտարկյալը և հերթական անգամ համոզվեցինք, որ օրենքի ողջ խստությունը անօրինական կերպով ընկնում է ընդդիմադիր գործիչների վրա»,- ասաց իրավապաշտպանը՝ նկատելով, որ մնացած բոլոր դեպքերում մենք համոզվում ենք՝ օրենքը լրիվ այլ կերպ է կիրառվում, և իրական մեղավորները պատասխանատվության ենթարկվելու փոխարեն՝ պաշտոնի են նշանակվում։

Հարցին՝ ինչո՞ւ է մշտապես հենց Գևորգ Սաֆարյանը հայտնվում նման դեպքերի առանցքում, իրավապաշտպանը նկատեց. «Որովհետև նա չի հնազանդվում, և նրա հայտարարությունները դուր չեն գալիս իշխանություններին։ Տեսնելով, որ ծեծը չի օգնում, նրանք՝ ոստիկանությունը, որոշեց սադրանք կազմակերպել և նրան կալանավորել»:

Իշխանյանի խոսքով՝ նախատոնական օրերին ոստիկանապետի արած հայտարարությունը, թե աննախադեպ վստահություն կա ոստիկաության նկատմամբ, այս մեկ օրինակով ի չիք դարձավ, և պարզ երևաց, որ դրանք ընդամենը մերկապարանոց հայտարարություններ են։ «2016-ին մեկ օրում ոչ մի բան չէր փոխվելու։ Այս ամենը 2015-ի և դրանից առաջ եկող գործելաոճի շարունակությունն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» նախաձեռնության մի շարք անդամներ որոշել էին Ամանորը դիմավորել Ազատության հրապարակում և իրենց հետ գիշերը հրապարակ էին տարել տոնածառ, որի տեղադրումը ոստիկանների հետ վիճաբանության պատճառ էր դարձել, և ոստիկաններն աննախադեպ ուժ կիրառելով՝ բերման էին ենթարկել նախաձեռնության մի շարք անդամների։ Կալանավորված Գևորգ Սաֆարյանը հացադուլ էր հայտարարել, նրան մենախուց էին տեղափոխել, սակայն այսօր արդեն Սաֆարյանը հացադուլը դադարեցրել է։

Նախաձեռնության տուժած անդամները պատրաստվում են բողոք ներկայացնել ոստիկանության գործողությունների դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում