Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը ներկայացրել է այն երկրները, որտեղ աշխատավարձերն ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում՝ փոխանցում է CNN Мoney-ն։
Նվազագույն աշխատավարձի մեծությամբ ԱՄՆ-ին (7.25 դոլար) գերազանցում են Կանադան (9.40), Միացյալ Թագավորությունը (10.47), Նիդերլանդները (11.38), Իռլանդիան (11.48), Նոր Զելանդիան (11.66), Բելգիան (11.9), Ֆրանսիան (12.64), Լյուքսեմբուրգը (14.75), Ավստրալիան (14.98)։
Տարեկան միջին աշխատավարձի չափով գրանցվել է հետևյալ պատկերը. Կանադա (56,518 դոլար), Բելգիա (56,729), ԱՄՆ (57,139), Նիդերլանդներ (60,621), Իռլանդիա (67,922), Ավստրալիա (70,050), Դանիա (73, 959), Լյուքսեմբուրգ (79, 591), Նորվեգիա (81,508), Շվեյցարիա (95,002)։