Միխայել Շումախերի ընտանիքը վաճառքի է հանել նրա բոլիդները: Մասնավորապես, Ferrari FXX մակնիշի յուրատեսակ բոլիդը, որն արժե 11.2 մլն եվրո:
Ավտոարշավորդի ընտանիքը ստիպված է դիմել այդ քայլին՝ նրա բուժման վճարը կատարելու համար: Չնայած կարիերայի ընթացքում Շումախերի վաստակած գումարը մի քանի հարյուր միլիոն է կազմում:
Շումախերի ֆիզիկական վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Նա չի ընկալում իր շուրջ կատարվող իրադարձությունները, չի կարողանում քայլել և խոսել: