2015 թվականին միաձուլման և կլանման՝ ամբողջ աշխարհում հայտարարված գործարքների ծավալը գերազանցել է 5 տրիլիոն դոլարը: Այս մասին հայտնում է MarketWatch-ը՝ վկայակոչելով Dialogic հետազոտական ընկերության տվյալները: Այսպիսով՝ ցուցանիշը գերազանցել է 2007 թվականի ռեկորդը՝ 4.6 տրլն դոլարը:
Ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ նման գործարքների ծավալը կազմել է ընդհանուր ծավալի մոտավորապես կեսը՝ 2.5 տրլն դոլար: Առավել մեծ ակտիվություն է նշվել դեղագործական ճյուղում և տեխնոլոգիական հատվածում: Այս ոլորտների ընկերությունների մասնակցությամբ գործարքների ծավալները կազմել են, համապատասխանաբար, 723.7 մլրդ դոլար և 713.1 մլրդ դոլար, նշում են Dealogic-ում:
Հայտարարված M&A գործարքներից խոշորագույնը դարձել է ամերիկյան Pfizer Inc.-ի և իռլանդական Allergan Plc-ի միաձուլումը 160 մլրդ դոլար ծավալով՝ հայտնում է Interfax-ը։