Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Հայաստանի շրջափակումը միանշանակ Թուրքիայի մեղքով է. թուրք հրապարակախոս

Ռուս-թուրքական լարվածությունը չի ազդի Կովկասի անվտանգության վրա, սակայն Գյումրիի ռուսական ռազմաբազան ավելի կարևոր կդառնա Վլադիմիր Պուտինի համար: Իսկ ադրբեջանական ուժերի կողմից հայկական դիրքերի ռմբակոծությունը կավելացնի Ռուսաստանի կարիքը Հայաստանի համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց թուրք գրող, հրապարակախոս, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Բասքըն Օրանը: Քաղաքագետը խիստ քննադատության ենթարկեց Թուրքիայի ղեկավարությանը ռուսական ռմբարկուն խոցելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու համար՝ նշելով, որ Թուրքիան, ըստ կառավարության տվյալների, մոտ 9 միլիարդ դոլարի վնաս է կրել դրա պատճառով, իսկ քաղաքական հետևանքների մասին ինքն անգամ չի ուզում խոսել. «Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, թե ինչ է նշանակում աշխարհի  երկրորդ ամենահզոր պետության ռազմական ինքնաթիռը կործանել, մի պետության, որի հետ միշտ զգույշ են եղել թե՛ Օսմանյան կայսրությունը, թե՛ Թուրքիայի Հանրապետությունը»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Բասքըն Օրանը ցավ հայտնեց, որ տեսանելի ապագայում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման հեռանկար չկա, թեև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հսկայական օգուտ կտար ինչպես Հայաստանին ու Թուրքիային, այնպես էլ ընդհանուր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

– Պարոն Օրան, Թուրքիայում կատարված վերջին իրադարձությունները, առաջին հերթին՝ խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքները, քրդական հարցը, որքանո՞վ են ազդել Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա՝ հատկապես սիրիական հակամարտության և թուրք-ռուսական հարաբերությունների մասով:

– Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ինչպես ամեն ինչ Թուրքիայում, ամբողջովին գտնվում է պարոն Էրդողանի խնամակալության ներքո: Եկեք սկսենք սրանից:

Սա նշանակում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այսօր կառուցվում է ներքաղաքական դաշտում բևեռացում, լարվածություն և վտանգի զգացում ստեղծելու նպատակով: Էրդողանն այս մեթոդով է իր կողմը պահում ոչ միայն իր իսլամիստական ընտրազանգվածը, այլև Թուրքիայի հանրային կարծիքի կարևոր հատվածը:

Եվ այս մեթոդն աշխատում է: Անհավատալի է, բայց հարցումների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների 91,6 տոկոսը աջակցում է ռուսական ինքնաթիռի խոցումը: Ահա թե ինչպես է նա հաղթել նոյեմբերի 1-ի ընտրություններում՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո իր հակաքրդական քաղաքականության միջոցով վտանգի միջավայր ստեղծելով: Սրան, իհարկե, մեծապես օգնել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) իռացիոնալ քաղաքականությունը, ինչպես նաև պարոն Դևլեթ Բահչելին (Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ-Ա. Ս.):

Կործանել ռուսական ինքնաթիռ: Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, թե ինչ է նշանակում աշխարհի  երկրորդ ամենահզոր պետության ռազմական ինքնաթիռը կործանել, մի պետության, որի հետ միշտ զգույշ են եղել թե՛ Օսմանյան կայսրությունը, թե՛ Թուրքիայի Հանրապետությունը: Խփել ռուսական ինքնաթիռը, որովհետև ինքնաթիռն ընդամենը մի քանի վայրկյանով խախտել էր քո օդային սահմա՞նը: Եվ սա այն դեպքում, երբ թուրքական ռմբարկուները խախտում են Էգեյան ծովի հունական հատվածի օդային սահմանը գրեթե ամեն օր: Իսկ ինքնաթիռի օդաչուն սպանվել է պարաշյուտով իջնելիս՝ Սիրիայի թուրքմենների կողմից, որոնք կրակել են Թուրքիայի հետախուզական ծառայության (MİT) տրամադրած զենքից:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ հետևանքներ կունենա այս միջադեպը Թուրքիայի համար՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով:

– Ես նույնիսկ չեմ ուզում մտածել դրա մասին: Մենք արդեն ունենք հարցի պատասխանը տնտեսական առումով. վարչապետի տնտեսական հարցերով տեղակալ պարոն Մ. Շիմշեկը վերջնական վնասները գնահատել է 9 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով:

Ինչ վերաբերում է քաղաքական հետևանքներին, ամեն ինչ էլ կարող է լինել: Ես չեմ կարող հիմա կանխագուշակել: Դեռ վաղ է: Շատ բան առջևում է:

– Ինչպե՞ս է սա ազդում մեր տարածաշրջանի, հատկապես Հայաստանի ու մեր երկրի անվտանգության վրա:

– Չեմ կարծում, որ ներկա պահին Կովկասին վտանգ է սպառնում: Բայց ռուսական ավիաբազան Գյումրիում այժմ ավելի կարևոր կդառնա Պուտինի համար, նկատի ունեմ երկու Պուտիններից մեկին` ռուսական Պուտինին: Մյուսը թուրքական Պուտինն է: Սա կարող է էլ ավելի մեծացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, ինչը, բնականաբար, չի բխում Հայաստանի շահերից:

– Թուրքական մամուլը գրել էր, որ թուրք հասարակությունը խիստ անհանգստացած է Հայաստանում Ռուսաստանի  ռազմական զինտեխնիկայի համալրմամբ: Իրականում ի՞նչ տրամադրություններ կան հիմա Թուրքիայում այս հարցի առնչությամբ:

– Սա Թուրքիայի խնդիրը չէ, համենայնդեպս՝ այսօր: Կարծում եմ՝ սա Հայաստանի կիսաշրջափակված վիճակի հետևանքով ստեղծված ինքնամփոփ հոգեբանության արդյունք է, որը սրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Թուրքիայի հետ իրական երկխոսությունը շատ կօգներ այս շրջափակումը վերացնելուն, բայց սա Հայաստանի մեղքով չէ: Սա միանշանակ Թուրքիայի մեղքով է:

– Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994 թ. հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ սահմանային գոտում կիրառեցին տանկ: Իրավիճակը հատկապես սրվեց նախագահների վերջին հանդիպման նախօրեին: Որոշ հայ փորձագետներ հայտարարեցին, որ Ադրբեջանը չէր կարող գնալ այդ քայլին առանց հարցը Թուրքիայի հետ համաձայնեցնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը: Որքանո՞վ է սա կապված Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների հետ:

– Ես չգիտեմ: Գուցե սա տարօրինակ թվա հայերին, բայց Թուրքիան ավելի շատ է կախված Ադրբեջանից, քան հակառակը: Միայն հիշեք, թե ինչպես Ալիևը վիժեցրեց 2009թ. հոկտեմբերին Աբդուլլահ Գյուլի և Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված արձանագրությունները՝ սպառնալով Թուրքիային բարձրացնել էներգետիկ գործարքների գները: Մյուս կողմից՝ ադրբեջանական ռմբակոծությունները կավելացնեն, ոչ թե կպակասեցնեն Ռուսաստանի աջակցության կարիքը Հայաստանի համար:

– Ի՞նչ հեռանկար ունեն Հայաստան-Թուրքիա հարաբերություններն այսօր,

եթե հաշվի առնենք վերոնշյալ զարգացումները:

– Տեսանելի ապագայում, դժբախտաբար, որևէ հեռանկար չկա: Ասում եմ՝ դժբախտաբար, քանի որ Թուրքիայի և Հայաստանի միջև նորմալ հարաբերությունները մեծ օգուտ կտային թե՛ Հայաստանին, թե՛ Թուրքիային, նաև Ադրբեջանին և ընդհանրապես՝ Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում