Samsung Electronics հարավկորեական ընկերությունը եկող տարվա սկզբին կթողարկի մոտ 5 միլիոն նոր Galaxy S7 սմարթֆոն՝ հայտնում է gogetnews.info-ն:
Ընկերությունը կարող է ներկայացնել նոր ֆլագմանային սարքի 2 մոդել՝ 5.2 դյույմ տրամագծով հարթ էկրանով սմարթֆոն, ինչպես նաև ճկվող էկրանով՝ 5.5 դյույմ տրամագծով:
Samsung-ը ծրագրում է թողարկել հարթ էկրանով՝ 3.3 միլիոն և ճկվող էկրանով՝ 1.6 միլիոն սմարթֆոն: Դրանք կարող են մուտք գործել շուկա 2016 թվականի փետրվարին: