Սաուդյան Արաբիայի իշխանությունները երկրի ներսում բյուջեի ռեկորդային դեֆիցիտի ֆոնին 40 %-ով բարձրացրել են բենզինի գինը: Այժմ բենզինի մեկ լիտրի գինը 24 ամերիկյան ցենտ է, գրում է bbc.com-ը:
Սաուդյան Արաբիայում բենզինի և կոմունալ որոշ ծառայությունների գինը սովորաբար ցածր մակարդակի վրա է պահվում` շնորհիվ սուբսիդավորման: Երկիրը նավթի արդյունահանմամբ համաշխարհային առաջատարն է: Գրեթե մեկուկես անգամ գնաճը փորձագետներն արդեն անվանում են վերջին տասը տարում երկրում ամենախոշոր ռեֆորմը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը տարին ավարտում է բյուջեի ռեկորդային դեֆիցիտով, այն գնահատվում է 97,9 մլրդ դոլար: