2010 թ. նոյեմբերի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%: Այս մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «Խորհուրդը, հիմք ընդունելով հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին երկու ամիսներին դրսևորված գների միտումները, միակարծիք է ՀՀ տնտեսությունում գնաճային ռիսկերի դրսևորման հավանականության աճի վերաբերյալ: Խորհուրդը գնահատում է, որ տնտեսության զարգացումների նկարագրված հեռանկարում կշարունակվի արտաքին հատվածի գերակա ազդեցությունը գնաճային միջավայրի ձևավորման առումով: Այդուհանդերձ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը բավարար է կանխատեսվող հորիզոնում առաջարկի շոկերով պայմանավորված գնաճի` երկրորդային ազդեցությունների և սպասումների չեզոքացման համար»,- նշված է այդ հայտարարության մեջ