Ինչպես այսօր գրում է The Wall Street Journal-ը, Research In Motion (RIM) ընկերությունը, որն արտադրում է BlackBerry սմարթֆոնները, մտահոգված է իր արտադրանքի վաճառքի անկմամբ: Այս տեղեկությունը հայտնվելուց հետո ընկերության ակցիաների գինն անկում ապրեց 11%-ով: Մասնագետները նշում են, որ BlackBerry անկումը կապված է շուկայում Apple և HTC ընկերությունների արտադրանքի ամրապնդմամբ:
RIM-ից հայտնում են, որ անկումը հիմնականում կապված է Կանադայի և ԱՄՆ-ի շուկաներում BlackBerry-ի նկատմամբ հետաքրքրության անկմամբ, քանի որ գնորդները սկսել են ուշադրություն դարձնել ավելի էժան սարքերին: Սակայն սա չի խանգարել, որ ընկերությունում շարունակեն նոր մոդելների մշակումը: Շուտով կթողարկվի նոր հեռախոս սենսորային էկրանով և այլ օպերացիոն համակարգով:
Մայիսին ավարտվող եռամսյակի կտրվածքով RIM-ը նախատեսել է վաճառել 13.5 մլն սմարթֆոն` մեկ միլիոնով պակաս, քան նախատեսվել էր ավելի վաղ: Մինչ այս տեղեկությունը RIM-ի ակցիաներն աճում էին: Դրանից հետո յուրաքանչյուր ակցիա կորցրեց 6.19 դոլար: