ՕՊԵԿ-ը (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) 2020 թվականին սպասում է մեկ բարել նավթի գնի՝ մինչև 70 տոկոս աճ։ Այս մասին ասվում է նավթային շուկայի վերաբերյալ կարտելի ամենամյա զեկույցում, հայտնում է Trend գործակալությունը։
Զեկույցում ասվում է, որ նավթի գների բարձրանալուն միջնաժամկետ հեռանկարում կնպաստեն համաշխարհաին պահանջարկի աճն ու ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող երկրների կողմից հումքի մատակարարումների ծավալների կրճատումը։
2020 թվականին ՕՊԵԿ-ը սպասում է նավթի գնի աճ մինչև 80 դոլարի, իսկ 2040 թվականի համար կանխատեսվում է 95 դոլար գին։
Նավթի համաշխարհային պահանջարկը 2014-2040 թթ. կավելանա օրական 18 մլն բարելով և կհասնի օրական 109.8 մլն բարելի։ ՕՊԵԿ-ի կանխատեսումներով՝ 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 97.4 մլն բարել՝ 2015-ի 92.8 մլն բարել ցուցանիշի համեմատ։