Վերջերս Apple ամերիկյան կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը գնահատվում էր 134 դոլար, ինչի շնորհիվ այն ամենաթանկ կորպորացիան էր աշխարհում։ Սակայն, դատելով ամեն ինչից, iPhone և iPad արտադրողին բարդ ժամանակներ են սպասվում։
Վերլուծաբանները կանխատեսում են սմարթֆոնների շուկայի անկում, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում կորպորացիային։ Այս մասին հայտնում է internetua.com-ը։
Փորձագետները վերանայում են Apple-ի եկամուտների մասին կանխատեսումները իջեցման ուղղությամբ՝ ինչպես ընթացիկ եռամսյակի, այնպես էլ 2016-ի առաջին եռամսյակի համար։ Սմարթֆոնների թույլ պահանջարկը հոռետեսության հիմնական պատճառն է, իսկ ընկերության հիմնական շահույթն ապահովում են iPhone սմարթֆոնները։
Անցած շաբաթ ընկերության արժեթղթերը հայտնվել են կարմիր գոտում և չեն շտապում այնտեղից դուրս գալ։ Ընկերության բաժնետոմսերի արժեքը հասել է մոտ 106 դոլարի։