Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան առարկայական երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ: Այս մասին, ինչպես փոխացնում է RIA Novosti-ն, հայտարարել Է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ կողմերն առարկայական երկխոսություն կսկսեն հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ»,-ասել է նա:
Նա նաև հայտարարել Է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ վերջերս կայացած հանդիպումը «զգալի տեղաշարժ է» հակամարտության կարգավորման համար: