Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

20 տարուց ավելի թերագնահատում ենք ձայնագողությունը, ոտնձգությունը քաղաքացու քվեի նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

– Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արդեն անցյալում է, թեպետ ընդդիմադիրները նշում են, որ գործընթացն ավարտված չէ: Ձեր գնահատականը այս գործընթացի վերաբերյալ: Ինչո՞վ էր պայմանավորված հասարակության պասիվությունը:

– Ես կարծում եմ հակառակն էր, սա ո՛չ նախագահի ընտրություն էր, ո՛չ ԱԺ-ի, կարելի էր ակնկալել ընդամենը 30 տոկոսանոց մասնակցություն: Եթե հավատանք պաշտոնական թվերին՝ 50 տոկոսից ավելի էր, որը սահմանադրական փոփոխությունների համար անհասկանալի մասնակցության բարձր տոկոս էր: Մեզանում վատն այն է, որ ոչ մի թվի, ցուցանիշի չես հավատա: Բոլոր ընտրություններից հետո գալիս է հիմարացման վիճակը, դրա համար զերծ կմնամ թվերից:

– Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը: Ամեն ընտրություններից հետո մարդկանց հիասթափության ալիք ենք ունենում:

– Մարդը միայն իրենից իրավունք ունի հիասթափվելու: Էդ ո՞ւմ ես պատվիրակել, ինչի՞ց ես հիասթափվում: Խնդիր է, որը չի լուծվել: Ես հիասթափված չեմ: Մենք 20 տարուց ավելի թերագնահատում ենք ձայնագողությունը, ոտնձգությունը քաղաքացու քվեի նկատմամբ: Կեղծիքի ընդունումը ազգային բանվորության մեջ է: Թվում է՝ ավելի մեծ թվով խմբեր, հատկապես երիտասարդությունը սա հաղթահարում են, այս ընտրությունը այդ առումով քայլ առաջ էր. այն, ինչ որ եղավ՝ դա ինքնակազմակերպված էր. մարդը ինքնուրույն դուրս եկավ, պայքարեց, քվեն տվեց: Չեմ կարծում, թե հիասթափված է, հակառակը՝ ինձ թվում է, որ հաստատակամություն կա, կա գիտակցումը՝ «Իմ քվեն, որ դու գողացել ես, ես պիտի հետ բերեմ»: Եվ այս քվե հետ բերելու վճռականությունը առաջիկա ընտրություններում շատ ավելի ազդեցիկ է լինելու: Այդտեղ պետք է փնտրել մեր ներուժը, մեր համերաշխությունը:

– Կրթական հաստատություններում՝ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում քարոզչություն է իրականացվում նախընտրական շրջանում: Այս օրերին մենք կարողացա՞նք զերծ մնալ սրանից, թե՞ ոչ: Ունեցանք նաև հակառակ պատկերը՝ ուսուցչին հեռացրին դպրոցից:

– Քարոզչությունը հակառակ էֆեկտ է ունենում, ուրիշ բան է ուսուցանելը: Ինչո՞ւ, ասենք, եռամսյա դասընթաց չկազմակերպվեց, որպեսզի Սահմանադրության բովանդակությունը ուսուցանվեր: Ինչո՞ւ հասարակագիտության, իրավագիտության դասերը մի ամբողջ կիսամյակ չէին տրամադրվում այդ թեմային: Բա սա է իր հասարակությունը, իսկ պատանին, ուսանողը սա թողնում է ու գնում է մի անցած հասարակության մասին է սովորում: Կամ այս ի՞նչ վերաբերմունք է ուսուցչի հանդեպ, այսինքն ի՞նչ՝ ուսուցիչը քաղաքացի՞ չէ, հայացք չունի՞, տեսակետ չունի՞. ուրիշ բան է, որ ինքը չի կարող անբարոյական լինել, չի կարող չհարգել մարդու իրավունքը: Բովանդակության քննարկում, ուսուցանել, կարծիք արտահայտել… բա էլ որտե՞ղ արվի, բա ի՞նչի համար է կրթական համակարգը: Կամ ասում են՝ ինչո՞ւ է ուսուցիչը ընդգրկվում ընտրական հանձնաժողովում, այսինքն՝ այս գլխից գիտենք, որ ինքը ձայն գողացո՞ղ է: Բայց հակառակը՝ ուսուցիչները ամենամեծ բանակն են, բա ովքե՞ր պիտի լինեին այդ հանձնաժողովներում:

– Ուսուցիչը ազատ է աշխատանքից դուրս զբաղվել իր ցանկացած գործունեությամբ: Բայց կա՞ արդյոք խնդիր, որ բուհերում և դպրոցներում համատարած իշխանամետ քարոզչություն է տարվում:

– Իհարկե, ակնհայտ է, որ մենք ունենք վախի խնդիրը, ուսուցիչը կարող է հայտնվել փողոցում և բերանը ջուր առնել: Մենք չունենք ազատ ուսուցիչ, ազատ մարդ, ազատ դպրոց: Եվ այս անազատ ուսուցի՞չը պետք է ազատ քաղաքացի կրթի. անլուրջ բան է: Եկեք ուսուցչից չվերցնենք պատասխանատվությունը, հակառակը՝ մենք պիտի պատվիրակենք ուսուցչին, քաղաքացիական կրթությունից ինքը չպետք է փախչի: Քաղաքացիական կրթությունը չպետք է կյանքից օտարել, ուրիշ բան, որ չի կարելի անազնվությամբ անել, սպեկուլյացիա անել: Հասարակությունը պետք է նայի՝ ինքը ինչ ուսուցիչ ունի կամ ինչ վիճակում է դրել ուսուցչին, ուսուցչի անպաշտպավածության ինչպիսի մակարդակ կա:

– Ուսուցիչ Կարպիս Փաշոյանը ակտիվորեն մասնակցում էր, իր քաղաքացիական, անձնական դիրքորոշումն ուներ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ուսումնասիրել էր, դեմ էր արտահայտվում, հարցազրույցներով էր հանդես գալիս: Եվ նրան աշխատանքից հեռացրին:

– Ես հետևել եմ Կարպիսի գործունեությանը: Եվ ի՞նչ՝ Կարպիսը տուժե՞ց: Հայաստանում լինի ձայնագողության և վախի վիճակը, և անհատները չպայքարե՞ն դրա դեմ: Պայքարող անհատը զրկանքներ չկրի՞ հանուն իր գաղափարի: Վատն այն է, որ այսպիսի մարդկանց քանակն է քիչ: Վերջին շրջանում քաղաքացիական նախաձեռնությունների գործունեության մասին լսելիս ինձ անընդհատ հետաքրքրում են նոր, անհայտ անունները. նոր դեմք, նոր երիտասարդ, նոր մարդ, որը հետաքրքիր է. այդպես պետք է սերնդափոխություն լինի: Մենք չկարողացանք անել շատ բաներ, մենք կեղծիքի, կեղտի մեջ մինչև վերջ ապականված ենք… ես նկատի ունեմ սերունդը, որ 80-ականների վերջում հանգամանքների բերումով քաղաքական պատասխանատվություն վերցրեց, դա փաստ է, ես ոչ մեղադրում եմ, ոչ արդարացնում: Բայց, մեկ է, այդ խնդիրը պիտի լուծեն երիտասարդները: Իրենք պիտի իմանան, որ գլխին պիտի ուտեն, պիտի ոստիկանություն էլ ընկնեն, պիտի նստեն, առանց նստել ոնց կլինի՞, պիտի հարյուր-հազարները նստեն, մենք պետք է ողջունենք իրենց, բայց առանց լացուկոծի: Մի քանի օրում Կարպիսը դարձավ հայտնի, 30 հազարից ավելի ուսուցիչներ ունենք, և հիմա բոլոր խոսում են այդ երիտասարդի մասին՝ համակրելի, ընդունակ, հետաքրքիր: Նոր աշխատանք կգտնի, ավելի ինքնուրույն կդառնա, կքաղաքականանա՝ մանավանդ կրթությամբ հասարակագետ է: Օ՜, փշոտ է ճանապարհը… ի՞նչ է եղել, թող անցի այդ ճանապարհը: Այդպիսի մարդիկ պետք է ստեղծեն քաղաքական կապիտալը, որ ինքն արդեն ստեղծել է: Որպես ավագ ընկեր, որպես եղբայր, ես ասում եմ՝ առա՛ջ, ավելի խիզախ, ավելի վճռական… Կարպիս Փաշոյանը ոչինչ չի կորցրել, շահել է, ես դրա համար ուրախ եմ:

– Դուք քիչ առաջ խոսեցիք այն մասին, որ ձեզ չհաջողվեց, գուցե հաջորդ սերնդին պետք է հաջողվի:

– Ես ինձնից չեմ օտարում, ես դեռ չեմ ավարտել իմ կյանքը: Մենք ապրում ենք 3 սերունդ միասին, ես իմ անելիքն ունեմ, բայց ես նկատի ունեմ, որ առանց մեր երեխաների մենք չենք կարող այդ խնդիրը լուծել, մեր երեխաները կարող են առանց մեզ լուծել, դա ուրիշ հարց է: Շատ լավ կլինի, որ անընդհատ փորձենք օգտակար լինել, թեկուզ 2-րդ, 3-րդ պլանից և առաջ մղենք: Ամոթ է, սա մեր կյանքն է, և ամեն օր պետք է այդ խնդիրը լուծենք: Պիտի ընտրական մեքենան աշխատի, սա ուրիշ բանով չի կարելի փոխարինել: Հա, թող գան նոր ԱԺ նոր մարդիկ, բայց ընտրական մեքենան պետք է աշխատեցնել, այստեղ է, որ բոլորը քննադատելուց պետք է անցնեն համագործակցության: Գոնե այն մարդիկ, ովքեր իրենց ընդդիմություն են համարում և արձանագրում են, որ կեղծված են ընտրությունները, պետք է կարողանան համագործակցություն ստեղծել առանց նախապայմանների: Եթե ծածուկ ինչ-որ համաձայնության մեջ մտնեն, դա կնշանակի ուղղակի ծախել հասարակությանը, նորից «սապոգներով» անցնել այն ծիլերի վրայով, որոնք նոր-նոր են առաջացել: Ուզում եմ հավատալ, որ մեր այս տղաները, աղջիկները դա թույլ չեն տա: Տեսնում ենք մենք այդ սերնդին, այդ վճռականությունը, ազնվությունը:

– Դուք ասում եք՝ թող գան նոր, թարմ դեմքեր: «Էլեկտրիկ Երևանը» երիտասարդներից կազմված քաղաքացիական նախաձեռնություն է, որը որոշակի հաջողություններ ունեցավ, չկային քաղաքական ուժեր, կուսակցական քարոզչություն: Հիմա հրապարակում տեսնում ենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ չկա այդքան մեծ ոգևորություն: Արդյոք կա՞ երիտասարդ սերնդի, նոր ուժերի կարիքը:

– Իհարկե, կա, անպայման կա հավակնոտ երիտասարների կարիք: Իհարկե, կստեղծվեն, կմիավորվեն, կհասկացվի ով է լիդերը: Երկու խոշոր միավորում էլ լինի և հստակ իրենց դեմքն ունենան՝ բավական է: Հասարակությունն էլ պիտի աջակցի, պիտի իր քվեն տա, առաջ մղի, իր միջից պիտի առաջանա այդ ուժը: Անպայման կյանքը փոխվելու է, բեկում է լինելու, և դա շատ արագ է լինելու, դա անելու են մեր երեխաները, և անելու են սիրով: Պետք է մի քիչ ավելի խիզախ լինեն, վախը դնեն մի կողմ: Մի բանից է պետք վախենալ՝ վախից, վախն է, որ այլասերում է ամեն ինչ, թույլ չի տալիս, որ միտքը զարգանա, որ մարդը ողջ ներուժով հանդես գա, որ համերաշխություն կայանա: Բայց մարդիկ տեսան, որ միևնույն է, այդ ճանապարհով պիտի գնան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում