Աշխարհում էլեկտրական սարքերի ամենախոշոր արտադրողներից մեկը` ճապոնական Panasonic ընկերությունը, առաջիկա երկու տարիների ընթացքում նախատեսել է աշխատանքից ազատել 40 հազար աշխատակցի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հեռուստաալիքը նշում է, որ դրա հետևանքով ճապոնական ընկերությունը կկորցնի մոտ 1.22 մլրդ դոլար: Սակայն այս քայլերը միտված են կորպորատիվ ծասերը կրճատելուն: Նախատեսվում է, որ հիմնականում կկրճատվեն օտարերկրյա արտադրություններում Panasonic-ի աշխատակիցները: Այս տարվա մարտին ընկերությունն արդեն ազատել է 10 հազար աշխատակցի: