Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Համահայաստանյան կտրվածքով «ոչ»-ը հաղթել էր. ռուսաստանցի դիտորդ

Դեկտեմբերի 14-ին ռուսաստանյան ամենահեղինակավոր անկախ ռեգիոնալ հեռուստաալիքներից մեկի` Տոմսկի ТВ2 ընկերության կայքում զետեղվել է ռուսաստանցի քաղաքացիական ակտիվիստ, դեկտեմբերի 6-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետևած ռուսաստանցի դիտորդներից մեկի՝ Քսենյա Ֆադեևայի հոդվածը Հայաստանում անցկացված հանրաքվեի մասին:

Ֆադեևան հայաստանյան հանրաքվեն դիտարկել է «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ» կազմակերպության առաքելության կազմում: Նրա հավաստմամբ՝ դեկտեմբերի 6-ին կեղծվել է քվեների առնվազն կեսը:

«Դեկտեմբերի 6-ին մենք այցելեցինք 10-12 տեղամաս: Դրանցից շատերի մոտ մարդիկ էին խմբված «կազմակերպիչների» հետ: Վերջիններս այդ մարդկանց ինչ-որ բան էին բացատրում: Ակհնայտ էր, որ այդ խմբերում ընտրական կարուսելի մասնակիցներն են: Մեզ ուղեկցող տեղացի դիտորդը լսեց այդ նրանց զրույցը և հաստատեց մեր ենթադրությունը», – գրում է ռուսաստանցի դիտորդը, նշելով, որ Արարատի մարզում գտնվող տեղամասերից մեկում իրենք նաև լցոնման ականատես են դարձել:

Հրապարակման մեջ ընդգրկվել է 16/40 ընտրատեղամասի քվեատուփի լուսանկարը, որտեղ հստակ երևում է, որ լցոնում է կատարվում: «Բավական ծիծաղելի էր հանձնաժողովի նախագահի արձագանքը մեր գործողություններին. Նա ցատկով մոտեցավ ու սկսեց թափահարել քվեատուփը», – գրում է ռուսաստանցի դիտորդը,- մոտ մեկ ժամ շարունակ հեռախոսով նկարահանում էինք հաշվարկի գործընթացը: Մեր գնահատականով՝ այս տեղամասում կեղծվել էր քվեների առնվազն կեսը»:

Դիտորդը փոխանցմամբ՝ իրենց առաքելության գնահատականով՝ համահայաստանյան կտրվածքով «ոչ»-ը ընդհանրապես հաղթել էր: «Այո»-ի օգտին իրականում քվեարկել էր ընտրողների մեկ երրորդը միայն», – գրում է Ֆադեևան՝ հավելելով, որ հանրաքվեի ընթացքը և այն ամենը, ինչ ասում էին մարդիկ, շատ ծանր տպավորություն են թողել:

«Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում, իշխող կուսակցություն գոյություն ունի, որը փաստորեն յուրացրել է իշխանությունը: Դրա անդամն է նաև Սերժ Սարգսյանը: Այն հայաստանցիները, ում հետ մենք զրուցեցինք մեր այցելության օրերին, Ս. Սարգսյանի մասին խիստ բացասաբար էին արտահայտվում, ընդ որում ոչ միայն Արևմուտքում կրթություն ստացած երիտասարդները, այլ նաև, ասենք, տաքսու վարորդները ու շուկայի վաճառողները: Ցավոք, այդ մարդկանցից շատերը խիստ հոռետեսորեն են տրամադրված, նրանք շարունակ նշում էին, թե «ամեն ինչ անիմաստ է, այստեղ ոչինչ չի փոխվի»,- նշում է Ֆադեևան:

Ակտիվիստը, զուգահեռներ անցկացնելով իր հայրենի երկրի հետ գրում է․«Այստեղ էլ նույն լկտի ընտրակեղծիքներն են, նույն թալանչի վերնախավը, որ մտածում է սեփական հարստացման և ցմահ իշխանության մասին, և նույն Արևմուտք մեկնող ու փոփոխություններին չհավատացող երիտասարդները»:

«Ցանկություն կա վերջում որևէ լավատեսական բան գրելու,- հոդվածի վերջում նշում է Ֆադեևան,- բայց առայժմ լավատեսության առիթները շատ չեն: Ըստ ամենայնի՝ կա հնարավորություն մեր երկրների համար, դրանք են՝ մտահոգ, ակտիվ քաղաքացիների ինքնակազմակերպումը և հորիզոնական կապերը, որոնք, այնուամենայնիվ, զարգանում են Հայաստանում, և ի հակադրություն ամեն ինչի, գոյություն ունեն Ռուսաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում