Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բաքուն պետք է հասկանա՝ ռազմական գործողությունների վերսկսումը կվտանգի ինչպես Հայաստանի, այնպես էլ Բաքվի ռեժիմի կայունությունը

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15 հազար կրակոց:

Հանգստյան օրերը ևս առանց հրադադարի ռեժիմի խախտումների չեն անցել: Շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 հազար կրակոց:

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը նկատում է՝ վերջին մեկ տարում ադրբեջանական կողմը սկսել է օգտագործել խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների պատճառներն ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի շատ են: Դրանց թվում մասնագետն առանձնացնում է Սարգսյան-Ալիև սպասվելիք հանդիպումը՝ որին ընդառաջ Ադրբեջանը ցանկանում է ստեղծել մի պատկեր, որտեղ Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման ճանապարհը մտնում է փակուղի, ինչպես նաև Ռուսաստանի պատժամիջոցների կիրառումը Թուրքիայի նկատմամբ, որոնց հետևանքով Թուրքիան Ադրբեջանի միջոցով սրում է իրավիճակը սահմանում: Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, սրելով սահմանային իրավիճակն Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից:

Այս ամենն ըստ քաղաքագետի ավելացնում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը, սակայն միևնույն ժամանակ Ադրբեջանը չի կորցնի զգոնությունը, և չի հատի կարմիր գիծը՝ հասկանալով, որ ռազմական գործողությունները վտանգում են նաև ադրբեջանական ռեժիմի կայունությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում