Քորնելի համալսարանը փորձել է հասկանալ, թե ինչու է Fasebook-ն այդքան ձգող, և ինչու այդքան դժվար է հրաժարվել սոցցանցերից: Այդ կապակցությամբ գիտնականները հետազոտել են այլ գիտական տվյալները, ինչպես նաև կոչ են արել սոցցանցի օգտատերերին 99 օրով կամ ավելի երկար ժամանակով հրաժարվել Facebook-ից, հայտնում է Astro Awani-ն:
Առաջին հերթին մասնագետներին հետաքրքրել են մարդիկ, որոնք կամավոր կերպով միացել են Facebook-ից հրաժարման ծրագրին, սակայն չեն կարողացել հաղթահարել սովորությունը: Արդյունքում, բացահայտվել են Facebook-ից կախվածության առանցքային պահերը:
Առաջին հերթին, եթե մարդն ինքն է զգում սոցցանցից կախվածություն, ապա Facebook վերադարձի հավանականությունը մեծ է: Երկրորդ, այն մարդիկ, ովքեր համարել են, որ Facebook-ը հետևում է իրենց, ավելի քիչ ցանկություն են ունեցել վերադառնալու սոցցանց: Սակայն, եթե Facebook-ը գործիք է եղել մյուսների վրա տպավորություն գործելու, սոցցանց վերադառնալու հավանականությունը բարձր է եղել: Դա նաև կապված է եղել տրամադրության հետ: Դրական տրամադրության դեպքում մարդն ավելի քիչ է դիմում Facebook-ին:
Վերջապես, մյուս սոցցանցերը նույնպես ազդել են մարդկանց վարքի վրա: Որքան ակտիվորեն է մարդը օգտվել դրանցից, այնքան ավելի քիչ է նա վերադարձել Facebook: