Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

43՝ «այո», 0՝ «ոչ», 143՝ «այո», 0՝ «ոչ», 248՝ «այո», 4՝ «ոչ». իշխանության կողքին «բնատուր կանգնողները

Հանրաքվեի օրը, ինչպես հայտնի է, հանրապետության մի շարք մարզերում, տարբեր համայնքներում «ոչ»-ի օգտին ոչ ոք, իսկ լավագույն դեպքում 2-3 հոգի էր քվեարկել: Այդ առումով առանձնանում է հատկապես Արագածոտնի մարզը: Օրինակ՝ մարզի Ավշեն համայնքում «այո»-ի օգտին քվեարկել է 125, իսկ «ոչ»-ի օգտին՝ ընդամենը 1 հոգի, Միջնատուն համայնքում  43՝ «այո», 0՝ «ոչ»: Սադունց համայնքում 143՝ «այո», 0՝ «ոչ», Հնաբերդում 248՝ «այո», 4՝ «ոչ»: Այս ուշագրավ թվերի հետ կապված մի քանի հարց ուղղեցինք նախ Ավշենի համայնքապետին:

Պարոն  Բադոյան, ինչպե՞ս է պատահել, որ ձեր համայնքում «ոչ»-ի օգտին ընդամենը 1 հոգի է քվեարկել: Շատ լավ քարոզչությո՞ւն էր իրականացվել, թե՞ կեղծիքներ են արվել:

– Գիտեք, մենք, մեր համայնքը՝ որպես ազգային փոքրամասնություն, միշտ կանգնած ենք իշխանությունների կողքին: Ուրիշ կուսակցություն լիներ իշխանության ղեկին, իրենց կողքին կկանգնեինք: Զուտ դա է պատճառը:

– Բայց տրամաբանական համարո՞ւմ եք, որ միայն մեկ հոգի կարող էր «ոչ» քվեարկել նոր Սահմանադրությանը:

– Դե համայնքում 120-125 մարդ է բնակվում, ու բոլորով որոշել ենք տենց քվեարկենք: Եզդիական բոլոր համայնքները էդպես են քվեարկել, ու էդպիսով կանգնել ենք իշխանությունների կողքը:  Դա ոնց որ մեզ մոտ բնատուր լինի էլի, իշխանությունների կողքը կանգնելը: Ով իշխանություն է, մենք նրա կողքին ենք:

– Իսկ դա Ձեզ, ձեր համայնքին ի՞նչ է տալիս: Իշխանությունները ձեզ համար արտոնություններ են սահմանում:

– Դե հիմա, ոչ մի արտոնություն էլ չեն տալիս, ում են ինչ տալիս, որ մեզ ինչ տան: Ուղղակի մենք «այո»-ի կողմնակից ենք, քանի որ նոր Սահմանադրությամբ խորհրդարանում ազգային փոքրամասնության  ներկայացուցիչ պետք է լինի: Դրանից դրդված էլ մենք «այո» ենք ասել:

– Պարոն Բադոյան, իսկ Դուք արդեն պարզե՞լ եք, թե ով է այն մեկ հոգին, ով «ոչ» է քվեարկել: Պատժելո՞ւ եք նրան:

– Չէ՛, չենք պարզել, դե մի հոգի է, դա դեր չի խաղում:

Որևէ «ոչ» ձայն չունեցող Միջնատուն համայնքի ղեկավարը՝ ՀՀԿ-ական Թենգիզ Մամոյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող բացատրել, թե ինչպես է դա պատահել: Ասաց՝ ժողովրդի ընտրությունն է, բայց միանշանակ կարող է փաստել, որ կեղծիք չի եղել:

«Սաղ ժողովուրդն էլ տեղյակ էր, թե ինչի համար է քվեարկում, բոլոր կուսակցություններից էլ եկել քարոզչություն իրականացրել են: Համայնքում ցուցակով 189 հոգի են, բայց գյուղում չեն ապրում, դրա համար էլ 43 հոգի է քվեարկել»,- ասաց Միջնատուն համայնքի ղեկավարը:

Որևէ մեկը նոր Սահմանադրությանը «ոչ» չի ասել նաև Սադունց համայնքում: ՀՀԿ-ական համայնքապետ Էդվարդ Սադունյանը Ավշենի համայնքապետի օրինակով իրենց որոշումը բացատրեց նրանով, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ ազգային փոքրամասնություններից պետք է ներկայացուցիչ լինի խորհրդարանում, դրա համար էլ իրենք միաձայն հավաքվել են և որոշել գնալ ու «այո» քվեարկել:

– Մենք, ինչ խորհրդարանը ստեղծվել է, եզդի ազգը պայքարում է, որ խորհրդարանում մեր ազգից մի հոգի լինի: Ու հիմա էս նոր Սահմանադրությամբ դա նախատեսվում է: Դրա համար էլ ամբողջ գյուղով հավաքվեցինք և որոշեցինք «այո» ասել, որ ոչ մի քվե իզուր չանցնի:

Դուք անձամբ Ձեր նախաձեռնությա՞մբ եք գյուղացիներին հավաքել ու հորդորել «այո» քվեարկել, թե՞ ՀՀԿ-ից Ձեզ նման հրահանգ է իջեցվել:

– Չէ՛, գիտեք, մեր ամբողջ ժողովուրդը հանրաքվեի գնում էր սրտանց, որ էդ բանը լինի:

Պարոն Սադունյան, իսկ Դուք բացառո՞ւմ եք, որ այդ համատարած «այո»-ն կեղծիքի, լցոնման արդյունք լիներ:

– Դա միանգամայն բացառված է: Հանձնաժողովում «Ժառանգությունից» մարդ կար, պայքար էր տանում, ՀԱԿ-ից մարդ կար: Այնպես որ, բացառված է, որ խախտում լիներ: Սա մաքուր քվեարկություն է եղել, և մենք դրան գնացել ենք գիտակցաբար:

Նշենք, որ գրեթե նույն պատասխանը տվեցին նաև մնացած համայնքների ղեկավարները՝ նշելով, որ իրենք հավատարիմ են իշխանություններին, իսկ ընտրախախտումը բացառված է:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում