Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Ավետիսյանների անունները ներառված չեն եղել ընտրացուցակներում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստուգվել և հերքվել են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե իբր 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների տվյալները ներառված են եղել ընտրացուցակներում և նրանց փոխարեն կատարվել է քվեարկությու ն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մամուլում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

2015 թվականի դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին մամուլում տպագրված «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս «քվեարկել են»»վերտառությամբ հոդվածի պատճենը: Ըստ «Հրապարակ» թերթի՝ խմբագրություն է զանգել Գյումրիի իրենց ընթերցողներից մեկը և ասել, որ «գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության»:

Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր։ Արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոց 188 հասցեում հաշվառված, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող Ավետիսյանների ընտանիքի անդամները նախկինում ընդգրկված են եղել թիվ 35/38 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում, ովքեր հաշվառումից հանվել են դեռևս 2015 թվականի փետրվարին։

Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոց 188 տանը նախկինում հաշվառված Արաքսյա Անդրանիկի Պողոսյանը` ծնված 16.02.1990թ., նշված հասցեի հաշվառումից հանվել է 19.02.2015թ.-ին՝ մահվան կապակցությամբ, Արմեն Սերյոժայի Ավետիսյանը` ծնված 11.12.1981թ., նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.-ին՝ մահվան կապակցությամբ, Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը՝ ծնված 22.05.1959թ., նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.-ին՝ մահվան կապակցությամբ, Սերյոժա Կարապետի Ավետիսյանը՝ ծնված 17.12.1961թ. և Աիդա Սերյոժայի Ավետիսյանը՝ ծնված 01.11.1979թ., հաշվառված են եղել Երևանյան խճուղի 1ա շենքի 12 հասցեում, ովքեÖ € 27.01.2015 թվականին հանվել են հաշվառումից՝ մահվան կապակցությամբ:

Հիշյալ անձինք 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում չեն եղել։ Վերը նշվածը հիմնավորվել է 35/38 ընտրատեղամասի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները զննելու մասին արձանագրություններով, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի անձնագրային բաժանմունքից ստացված թիվ 22/62-571 գրությամբ:

Այսպիսով, գնահատելով նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական հանգամանքներն իրենց թույլատրելիության, վերաբերելիության և ամբողջականության տեսակետից, հիմնավորված պետք է համարել, որ Արաքսյա Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը, Հասմիկ Ավետիսյանը, Սերյոժա Ավետիսյանը և Աիդա Ավետիսյանը 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում ընդգրկված չեն եղել, հետևապես՝ բացակայում է հանցագործության դեպքը, և դեկտեմբերի 11-ին որոշում է կայացվել՝ «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս «քվեարկել ե ն»» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 

Լուսանկարը` Առավոտ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում