Մինչ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ քննարկվում է «Հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Երևան» հյուրանոցի մոտ ձերբակալվել են Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի ներկայացուցիչները: ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանին հարցրինք, թե ինչպես հասկանալ կատարվածը: «Երևի ինչ-որ հասարակական կարգի խախտում են արել: Չեմ կարծում, որ որևէ մեկին ապօրինի ձևով են տարել ոստիկանական բաժանմունք»,- նշեց նա: