Բրիտանական The Daily Mail պարբերականը ներկայացրել է հովազի և կոկորդիլոսի մարտի տեսագրությունը:
Տեսագրությունը տեսագրվել է Հյուսիսային Պանտանալա գետի մոտ: Քաղցած հովազը տեսնելով իր զոհին, հարձակվել է նրա վրա: Ըստ ականատեսների` մարտը շարունակվել է մոտ 20 րոպե, որից հետո հովազը հաղթել է և սատկած սողունին քարշ տվել անտառ:
«Հովազները հաճախ են որսում կայմանների, սակայն ավելի հաճախ նրանք իրենց զոհերին սպանում են ցամաքում` թփուտներում, ինչի պատճառով դժվար է ինչ-որ բան տեսնել: Այգում իմ 6 տարվա աշխատանքի ընթացքում ես առաջին անգամ եմ նման բան տեսնում»,- ասել է էքսկուրսավար Լին Գիլիսը: