Friday, 19 04 2024
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա

ՔՀՖ-ն պահանջում է ԿԸՀ-ից անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները

ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«2015թ. դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումների վերաբերյալ

Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) ներկայացուցիչներս, խորը վրդովմունք ենք հայտնում ս.թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման, անցկացման եւ հաշվարկի ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումների վերաբերյալ։

Պնդում ենք, որ հանրաքվեի արդյունքի վրա ազդելու նպատակով իշխանությունները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները՝ վարչական ռեսուրսի օգտագործում, ընտրակաշառքների բաժանում, ընտրողների ուղղորդում, հանձնաժողովների ընդդիմադիր անդամների, վստահված անձանց, դիտորդների եւ լրագրողների հանդեպ ճնշումներ ու բռնություններ, լցոնումներ, հանրապետությունից բացակայող եւ մահացած անձանց փոխարեն, ինչպես նաեւ նույն անձանց կողմից բազմակի քվեարկություններ, քվեատուփերի ու գրանցամատյանների առեւանգման դեպքեր եւ այլն։

Այն տեղամասերում, որտեղ ընդդիմադիր ուժերի դիտորդները, վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամները կարողացել են կանխել ընտրախախտումները, ընտրողների մասնակցությունը չի գերազանցել 30-35 տոկոսը, եւ դա ցայտուն կերպով ցույց է տալիս, որ ԿԸՀ կողմից արձանագրած բարձր մասնակցությունը ընտրակեղծիքների արդյունք է։

Ահազանգում ենք, որ քվեարկության օրը ընտրատեղամասերում որպես դիտորդ, լրագրող, վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ ներկա գտնված ՀԱՊ անդամներից շատերի աշխատանքը խոչընդոտվել է ընտրական հանձնաժողովների իշխանական ներկայացուցիչների եւ թաղային խուժանի կողմից։ Բռնության է ենթարկվել ՀԱՊ անդամ, ՔՀՖ Կիեւի համաժողովի պատվիրակ Հրայր Մանուկյանը։ Այդ ամենը տեղի է ունեցել իրավապահ մարմինների ներկայությամբ և նրանց բացաձակ անգործության պայմաններում։

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը չի համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին, իսկ գրանցված արդյունքները չեն կարող արտացոլել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտումը։

Պնդում ենք, որ ընտրակեղծիքներն էապես ազդել են ԿԸՀ կողմից գրանցված արդյունքների վրա։

Պահանջում ենք՝

•Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ անվավեր ճանաչել ս.թ. դեկտեմբերի 6-ին իրականացված հանրաքվեի արդյունքները։

• ՀՀ իրավապահ մարմիններից՝ պատասխանատվության ենթարկել զանգվածային ընտրակեղծիքների կազմակերպիչներին եւ իրականացնողներին։

• Եվրամիության կառույցներից՝ վերոնշյալ պահանջների կատարումը ներառել ս.թ. դեկտեմբերի 7–ին մեկնարկած շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապայմանների ցանկի մեջ»։

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում