ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ հնարավոր եղա՞վ առանց կոռուպցիոն ռիսկերի անցակացնել հանրաքվեն և արդյունքները գոհացնո՞ւմ են, նշեց, որ մեր ընտրությունների որակը բարելավվել է. «Համաձայն եմ՝ եղել են անճշտություններ, սխալներ, ընտրակաշառքի հետ կապված խնդիրներ, բայց դրանք անհամեմատ ավելի քիչ են»:
Ռ. Քոչարյանի գրասենյակը դատապարտել է այս հանրաքվեն: ՀՀԿ-ական պատգամավորը Քոչարյանի գրասենյակի արձագանքի վերաբերյալ նշեց. «Մասնակցել եմ բոլոր ընտրություններին և արդեն 4-րդ հանրաքվեին: Ժամանակն ասում է իրենը. ժամանակի մեջ այս հանրաքվեի արդյունքները, նախկինի հետ համեմատած, ավելի դրական են»:
Մանրամասները՝ տեսանյութում: