Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Հերմինե Նաղդալյանին հանձնարարվել է համոզել ընտրախախտումներ հայտնաբերած ԵԽԽՎ դիտորդներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության անդամները, որոնք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն էին իրականացնում, քվեարկության ընթացքի վերաբերյալ իրենց նախնական զեկույցում մի շարք ընտրախախտումների մասին են գրել:

Մասնավորապես, նախօրեին հրավիրված ասուլիսում դիտորդները անդրադարձել էին ընտրական ցուցակների խնդրին՝ նշելով. «Ցուցակներում ընդգրկված են մշտապես արտերկրում բնակվող կամ մահացած քաղաքացիների անուններ: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ ոմանք մի քանի անգամ են քվեարկել»: Դիտորդների աչքից չէր վրիպել նաև ընտրակաշառքների խնդիրը. «Կան ահազանգեր այն մասին, որ տեղի է ունեցել քվեների առք, «կառուսելի» կարգով քվեարկություն և ճնշումներ ընտրողների վրա»: Մի խոսքով, ԵԽԽՎ դիտորդների աչքից ոչինչ չէր վրիպել, նրանք ֆիքսել էին իրականությունը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններին այս փաստը անչափ մտահոգել է. պատվիրակության հայտարարությունը նրանց համար անակնկալ է եղել: Դրա համար էլ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին հանձնարարվել է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել և «աշխատել», որպեսզի ԵԽԽՎ վերջնական զեկույցն ավելի մեղմ բովանդակություն ունենա:

Երեկ Հ. Նաղդալյանը եվրոպացի պատվիրակների զեկույցի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես նշել է. «Սա կարճաժամկետ և ոչ դիտորդական առաքելություն է և ի սկզբանե չի ունեցել նախընտրական միսիա, այսինքն՝ հնարավորություն ողջ տեղեկատվությունը տիրապետելու համար: Մենք այժմ պետք է իրենց կողմից նշված խնդիրների վերաբերյալ պատրաստենք մեր օրենսդրական և այլ տեղեկատվությունը, որպեսզի դրանց հիման վրա մեր եվրոպացի գործընկերները բյուրոյին ներկայացնեն նախատեսվելիք հուշագիրը»:

Ի դեպ, ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունը ղեկավարել է Շվեյցարիայի պատգամավոր Անդրեաս Գրոսը, պատվիրակության կազմում են եղել Դորիս Ֆիալանը (Շվեյցարիա) ու Ալան Միլը (Մեծ Բրիտանիա)»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում